ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ ՔՈՎԻԴ-19 Համերաշխության ծրագիր Արեւելյան գործընկերության երկրների համար» ծրագիրն ամփոփեց իր գործունեությունը Հայաստանում
24 Նոյեմբերի, 2022

ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ ՔՈՎԻԴ-19 Համերաշխության ծրագիր Արեւելյան գործընկերության երկրների համար» ծրագիրն ամփոփեց իր գործունեությունը Հայաստանում


Նախորդ շաբաթ զբաղվածության պետական ռազմավարության նախագծային տարբերակի հանրային քննարկումով ամփոփվել է Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ ՔՈՎԻԴ-19 Համերաշխության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի իրականացումը։ Փաստաթուղթը մշակվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ ջանքերով։

Չեխական «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության կողմից իրականացված ծրագիրը վերջին երկու տարինների ընթացքում աջակցություն է տրամադրել շուրջ 20 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ արձագանքելու համավարակի անմիջական և երկարաժամկետ հետևանքներին՝ այդ թվում նաև շարունակական զբաղվածության համար լուծումներ առաջարկելով։

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանի խոսքով՝ «ՔՈՎԻԴ-19 Համերաշխության ծրագրի» միջոցով Եվրոպական միությունը նպատակ է ունեցել աջակցելու Հայաստանի առավել խոցելի խմբերին՝ կենտրոնանալով տարբեր մակարդակներում զբաղվածության և սոցիալական քաղաքականությունների վրա։

«Մեր կողմից ֆինանսավորվող ծրագրերի միջոցով աշխատանքային իրավունքի օրակարգի շուրջ աշխատում ենք քաղաքացիական հասարակության կառույցների հետ՝ հավատացած լինելով, որ սոցիալական գործընկերների/ՔՀԿ-ների հետ խորհրդակցությունները կարևորագույն նշանակություն ունեն զբաղվածության ոլորտի քաղաքականությունների մշակման համար», — ընդգծել է Սիլյա Կասմանը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,