Այս տարի ԵՄ կոդավորման շաբաթը կանցկացվի հոկտեմբերի 11-ից 26-ը՝ դառնալով թվով 13-րդը ամենամյա այս միջոցառումների շարքում։
ԵՄ կոդավորման շաբաթը Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնություն է, որը նախատեսված է ամբողջ Եվրոպայում թվային գրագիտությունը, հաշվողական մտածողությունը եւ ծրագրավորումը խթանելու համար։
«ԵՄ կոդավորման շաբաթ» նախաձեռնությունը երիտասարդներին խրախուսում է զբաղվել կոդավորմամբ եւ կարիերա սկսել գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության եւ մաթեմատիկայի (STEM) ոլորտներում: 2013 թվականից ի վեր «Կոդավորման շաբաթը» վերածվել է անընդհատ աճող հասարակական շարժման, որն ամեն տարի ներգրավում է միլիոնավոր մարդկանց եւ կոդավորումը դարձնում է մատչելի, ներառական եւ զվարճալի:
ԵՄ երկրներում եւ դրանից դուրս, այդ թվում՝ Հայաստանում, կանցկացվեն հազարավոր միջոցառումներ: Միջոցառումների ցանկը ներառում է սեմինարներ, հաքաթոններ, կոդավորման դասընթացներ եւ լսարանային միջոցառումներ: Նախաձեռնությունը միավորում է ուսանողներին, դասավանդողներին, ծնողներին, տեխնոլոգիաների սիրահարներին եւ համայնքներին՝ թվային ստեղծարարությունն ու նորարարությունն ուսումնասիրելու համար:
ԵՄ կոդավորման շաբաթ 2025-ի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 13-ին Եվրոպական խորհրդարանում՝ փոխնախագահ Վիկտոր Նեգրեսկուի կողմից: Գործադիր փոխնախագահ Հեննա Վիրկկունենը նույնպես կմասնակցի ԵՄ կոդավորման շաբաթ 2025-ին եւ ելույթ կունենա համայնքի առջեւ՝ ընդգծելով Եվրոպայի թվային ապագայի համար կոդավորման եւ թվային հմտությունների կարեւորությունը:
Միջոցառումը կհամախմբի քաղաքականության մշակողների, դասավանդողների, ոլորտի առաջնորդների եւ համայնքի անդամների, ինչպես նաեւ ուղիղ հեռարձակմամբ կհեռարձակվի ԵՄ կոդավորման շաբաթվա Youtube ալիքով։
Իմացիր ավելին
Քո միջոցառումը՝ Կոդավորման շաբաթվա քարտեզում





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,