
«ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագիրը Լոռու մարզում բացել է հատիկընդեղենի արտադրության, հավաքման և փաթեթավորման նոր կենտրոն։
Նոր «Լոռվա հատիկ» կենտրոնը գտնվում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։ Այն կնպաստի Հայաստանի Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում ընդհանուր ու հավասարակշռված ներառական աճին՝ կանաչ գյուղատնտեսության խթանման ու տեղական մակարդակում ավելացված արժեքի մեծացման միջոցով։
Կենտրոնն ապահովված է հողի մշակման տեխնիկայի և գյուղգործիքների գրեթե ամբողջական տեսականիով, ինչպես նաև հատիկաընդեղենի հետբերքահավաքային՝ տեսակավորման, զտման և մանրածախ փաթեթավորման սարքավորումներով։
2022 թ․-ին «Լոռվա հատիկ»-ի և համագործակցող ֆերմերների կողմից մշակվող հողատարածքը հասել է մոտ 25 հա-ի և այն նախատեսվում է տարեցտարի ավելացնել։
Այս նախաձեռնությունն իրականացվում է «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (ԵՄ-ԿԳՆՀ) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Ծրագիրը համատեղ իրականացնում են Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ) և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,
We use cookies and similar technologies to improve your experience on our website.