
Հուլիսի 4-ին տեղի ունեցավ Հայաստանի Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի (ՀԱՓԿ) վերանորոգված գրասենյակի եւ ուսումնական կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը։
ՀԱՓԿ գրասենյակը, որն իր մեջ ներառում է նաեւ ուսումնական կենտրոնը, վերանորոգվել եւ կահավորվել է «Հայաստանում հակաականային գործունեության ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում էր Եվրոպական հանձնաժողովի կողմից եւ իրականացվում՝ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից:
Կենտրոնը կծառայի որպես ՀԱՓԿ անձնակազմի եւ գործընկեր կառույցների համար վերապատրաստման առանցքային հանգույց՝ նպաստելով վերջիններիս կարողությունների զարգացմանը՝ համապատասխան հակաականային գործունեության միջազգային չափանիշներին։
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՄԱԿ-ի այլ գործակալությունների ներկայացուցիչներ եւ դիվանագետներ։
Իր ելույթում Նաթիա Նացվլիշվիլին ընդգծել է, որ վերանորոգված եւ կահավորված ՀԱՓԿ գրասենյակը Երեւանում «զուտ ֆիզիկական ենթակառուցվածք չէ, այն նախեւառաջ մարտահրավերների դիմակայմանն ուղղված մեր գործընկերության եւ համագործակցության ուժի վկայությունն է»:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,
We use cookies and similar technologies to improve your experience on our website.