Դեկտեմբերի 19-ին ավարտվել է Հայաստանում ԵՄ դիտորդական կարողության հոկտեմբերից գործող մանդատը։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունից։
Հայաստանի, Ադրբեջանի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի առաջնորդների միջև Պրահայում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում՝ 2022 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով տեղակայվել է ԵՄ դիտորդական կարողության խումբ՝ նպատակ ունենալով դիտարկել, վերլուծել և զեկուցել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
«40 եվրոպացի դիտորդություն իրականացնող փորձագետի տեղակայումը ապացուցել է իր արդյունավետությունը և նպաստել է անկայուն իրավիճակում վստահության ձևավորմանը: Այսօր մեկնարկում ենք Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլ՝ անցումային խմբով, որը հող կնախապատրաստի Հայաստանում ԵՄ հնարավոր ավելի երկարաժամկետ առաքելության համար՝ նպաստելու տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնական նպատակին»,- նշել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը։
Այս համատեքստում Խորհուրդը՝ Հայաստանի ղեկավարության հետ պայմանավորվածությամբ, որոշում է ընդունել, որ Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստան կգործուղի անցումային պլանավորմանն աջակցող խումբ՝ բարձրացնելու ԵՄ-ի շրջանում իրազեկվածությունը անվտանգության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ և նպաստելու Հայաստանում հնարավոր ԸԱՊՔ քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելու պլանավորմանը և նախապատրաստմանը։ Ակնկալվում է, որ անցումային պլանավորմանն աջակցող խումբն օժանդակություն կցուցաբերի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,