ԵՄ բոլոր 27 անդամ երկրները, ինչպես նաև Նորվեգիան ու Թուրքիան օգնություն են առաջարկել Ուկրաինային ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի երբևէ խոշորագույն գործադրման շրջանակներում:
Օգնությունը ներառում է ավելի քան 80 միլիոն միավոր ապրանք, ինչպիսիք են առաջին օգնության դեղատուփերը, ապաստարանների պատրաստման պարագաներ, հակահրդեհային միջոցները, ջրի պոմպերը, էլեկտրագեներատորները և վառելիքը: ԵՄ-ն ամեն օր շարունակում է նոր առաջարկներ ստանալ:
Պատերազմից փախած մարդկանց մեծ հոսքով պայմանավորված՝ Մեխանիզմի միջոցով օգնություն են հայցել նաև Ուկրաինայի հարևան երկրները՝ Մոլդովան, Լեհաստանը և Սլովակիան: Այդ խնդրանքին արդեն արձագանքել են ԵՄ մի քանի երկրներ՝ առաջարկելով ապաստարանների պատրաստման պարագաներ, դեղամիջոցներ, հիգիենայի պարագաներ և էներգագեներատորներ:
Բացի այդ, ԵՄ-ն լրացուցիչ 3 միլիոն եվրո հումանիտար ֆինանսավորում է հատկացնում Մոլդովային: Այս միջոցներով իրենց երկիրը լքած ուկրաինացիներին կտրամադրվեն ձմեռման պարագաներ և ապաստարաններ, պաշտպանական միջոցներ, փոխադրման և առողջապահական աջակցություն, ինչպես նաև կցուցաբերվի կանխիկ դրամական օգնություն:
Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը, ով ներկայումս գտնվում է Ռումինիայում՝ տեղի իշխանությունների հետ հանդիպելու և Ուկրաինայից ժամանած քաղաքացիներին ուղղված ԵՄ օգնությունը համակարգելու նպատակով, երեկ ասել է. «Եվրոպան այսօր Երկրորդ աշխարհամարտից ի վեր ամենասարսափելի հումանիտար աղետի ականատեսն է: Այս դժվար պահին մենք նաև եվրոպական երկրների մեծահոգության ականատեսն ենք, որոնք հավաքվել են՝ աջակցելու իր կամքին հակառակ այս պատերազմի մեջ ներքաշված Ուկրաինայի ժողովրդին»:
Առաքումների չափազանց մեծ քանակությունն արդյունավետ կառավարելու համար Եվրոպական հանձնաժողովի Արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգման կենտրոնի աջակցությամբ Լեհաստանում և Ռումինիայում ստեղծվել են լոգիստիկ հանգույցներ: Այս հանգույցներում կհավաքվի անդամ պետությունների կողմից առաջարկվող օգնությունը և ապա կուղարկվի Ուկրաինա:
Իմացիր ավելինՄամուլի հաղորդագրություն





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,