ԵՄ աջակցությամբ Երեւան են ներկրվել նոր էկո ավտոբուսներ
1 Հունիսի, 2023

ԵՄ աջակցությամբ Երեւան են ներկրվել նոր էկո ավտոբուսներ


Եվրոպական միության, ԵՄ անդամ պետությունների ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ Երեւան են ներկրվել նոր ցածր հատակով էկո ավտոբուսներ։

87 ավտոբուսներից բաղկացած նոր ավելի կանաչ, էկոլոգիապես մաքուր պարկը կբարելավի քաղաքացիների եւ քաղաքի հյուրերի սպասարկումը՝ բարձրացնելով հասարակական տրանսպորտի հուսալիությունը, անվտանգությունը եւ արդյունավետությունը:

Սեղմված բնական գազով աշխատող ավտոբուսները ձեռք են բերվել Արեւելյան գործընկերության երկրներում իրականացվող Տնտեսական եւ ներդրումային պլանի շրջանակում, որը մեկնարկել է 2021 թվականին՝ տարածաշրջանում նոր աշխատատեղերի ստեղծումն ու աճը խթանելու, ինչպես նաեւ միակցվածությանն ու կանաչ եւ թվային անցմանը աջակցելու նպատակով։

Նվիրատվությանն աջակցել է «Արեւելյան Եվրոպայի էներգախնայողություն եւ շրջակա միջավայր գործընկերություն E5P» հիմնադրամը, որի խոշորագույն դոնորը Եվրոպական միությունն է։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Տնտեսական եւ ներդրումային պլան



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,