ԵՄ աջակցությամբ «Բերքի փառատոնը» Հայաստանում
24 Սեպտեմբերի, 2021

ԵՄ աջակցությամբ «Բերքի փառատոնը» Հայաստանում


Սեպտեմբերի 18-ին ՀՀ Կոտայքի մարզում ԵՄ աջակցությամբ տեղի ունեցավ «Բերքի փառատոնը»։

Ավելի քան 200 ֆերմեր Հայաստանից և դրսից ներկայացրել են իրենց արտադրանքը՝ օրգանական մեղր, բրոկոլի, օրգանական ծնեբեկ, հատապտուղներ, թեյ և այլն։

«ԵՄ-ն ուրախ է ազդարարել 2021 թվականի «Բերքի փառատոնի» բացումը, որն այլևս ամենամյա ավանդույթ է դարձել։ Հաճելի է տեսնել, որ «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում մեր կողմից հատկացված 9,7 մլն եվրո ֆինանսավորման միջոցով, որին ավելացվել է 2 մլն եվրո Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսավորումը, շոշափելի արդյունք է գրանցվել կայուն գյուղատնտեսության ոլորտում՝ թույլ տալով ֆերմերներին ստանալ առատ բերք, դիվերսիֆիկացնել արտադրանքը և ապավինել սեփական ուժերին՝ հատկապես այս բարդ ժամանակաշրջանում» նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

Բերքի փառատոնը կազմակերպել են «Կանաչ արահետ» ՀԿ-ն, «Կանաչ դասընթացների կենտրոն» ՍՊԸ-ի հետ համատեղ՝ Եվրոպական միության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Կոտայքի մարզպետարանի աջակցությամբ:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,