Եվրոպական խորհուրդը սեպտեմբերի 13-ին հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ԵՄ-ն ակնկալում է, որ սեպտեմբերի 12-ին Աղդամ-Ասկերան երթուղով ռուսական մարդասիրական բեռների անցումը «խթան կդառնա տեղի բնակչությանը կանոնավոր մարդասիրական մատակարարումների վերականգնման համար»:
Հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն «արձանագրել է» ռուսական մարդասիրական բեռների առաքումը եւ «հասկանում է այս զարգացման հետ կապված ողջ զգայունությունը»:
Եվրամիությունը միաժամանակ նշում է, որ իրավիճակը տեղում արագորեն վատանում է, եւ որ կարեւոր է ապահովել Ղարաբաղի հայերին առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը։
«Աղդամ-Ասկերան երթուղու բացումն այսօր կարեւոր քայլ է, որը պետք է նպաստի նաեւ Լաչինի միջանցքի վերաբացմանը։ Այս ծանր իրավիճակը չափազանց երկար է տեւել. այժմ կարեւոր է գտնել կայուն եւ փոխընդունելի լուծումներ՝ ապահովելու մարդասիրական հասանելիությունը, նաեւ աշնան եւ ձմեռային սեզոններին ընդառաջ»,- ասվում է հայտարարության մեջ։
ԵՄ-ն նաեւ ակնկալում է, որ նոր զարգացումներին «առաջիկա օրերին եւ շաբաթներին կհետեւեն ավելի կոնկրետ քայլեր»։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,