Դոյչե Վելլե ակադեմիան Հայաստանում կառուցողական լրագրությանը նվիրված դասընթաց է անցկացրել լրագրությամբ չզբաղվող անձանց համար 
16 Մարտի, 2023

Դոյչե Վելլե ակադեմիան Հայաստանում կառուցողական լրագրությանը նվիրված դասընթաց է անցկացրել լրագրությամբ չզբաղվող անձանց համար 


Մարտի 16-ին ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում» նախաձեռնությունը Դոյչե Վելլե ակադեմիայի և EU NeighboursEast-ի հետ համատեղ անցկացրել է «Կառուցողական լրագրության ներածություն լրագրությամբ չզբաղվողների համար» թեմայով դասընթաց։

Սեմինարի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել կառուցողական լրագրության հայեցակարգին, որը կենտրոնանում է ոչ միայն պարզապես խնդիրների բարձրաձայնման, այլ նաև լուծումների վրա։

Դասընթացի ծրագիրն ընդգրկում էր մի շարք թեմաներ, այդ թվում՝ բացասական նորությունների ազդեցությունը, Դոյչե Վելլե ակադեմիայի կառուցողական լրագրության մոտեցումը, ինչպես նաև աջակցում էր մասնակիցներին՝ ներկայացնելու իրենց կառուցողական պատմությունները: Ծրագիրը՝ ի դեմս Դոյչե Վելլե ակադեմիայի դասընթացավար Ֆահմիմ Ֆերդուսի, լրագրությամբ չզբաղվող մասնակիցներին ծանոթացրեց նորություններն ավելի կառուցողական տեսանկյունից մատուցելու հիմունքներին։

«Կառուցողական լրագրությունը ոչ միայն խնդիրների բարձրաձայնման, այլև այդ խնդիրների լուծումների վրա կենտրոնանալու մասին է: Մեր աշխատաժողովի շրջանակներում մենք հավաքել ենք մարդկանց, որոնք լուծման մաս են կազմում։ Սրանք այն ձայներն են, որոնք հաճախ բացակայում են լրագրողական խոսույթից»,- նշել է Դոյչե Վելլե ակադեմիայի նախագծերի ղեկավար, դասընթացավար Ֆահմիմ Ֆերդուսը։

Մասնակիցներից Գայանե Գրիգորյանը, ով ներկայացնում է «Դեպի ներառական Հայաստան» ծրագիրն իրականացնող ««Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ն, նշել է, որ դասընթացի ընթացքում սովորել է՝ ինչպես աշխատել լրատվամիջոցների հետ և ինչ գործիքներ օգտագործել ուղերձներն ավելի լայն լսարանին հասու դարձնելու համար:

Նա նաև ասել է, որ դասընթացը հիանալի հնարավորություն էր ԵՄ կողմից ֆինանսավորվող այլ ծրագրերի հետ կապ հաստատելու և դրանց գործունեությանը ծանոթանալու համար: «Մյուս մասնակիցներից ես իմացա իմ համայնքում առաջիկայում իրականացվելիք ծրագրերի մասին և թե ինչպես կարող եմ նպաստել դրանց: Հետևաբար, այս դասընթացը կարող է մեկնարկային կետ լինել ապագա համագործակցության համար»,- ասել է Գայանե Գրիգորյանը:

Իմացիր ավելին

Դոյչե Վելլե ակադեմիայի կառուցողական լրագրության մոտեցումը



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,