Արևելյան գործընկեր երկրներից և ԵՄ-ից ավելի քան 300 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ (ՔՀԿ) և որոշումներ կայացնողներ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը առցանց կհանդիպեն Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) 13-րդ տարեկան համագումարի շրջանակներում, որն այս տարի կանցկացվի «Ճանապարհ դեպի վերականգնում. բարեփոխումների և դիմակայունության խթանում՝ հանուն ավելի ուժեղ Արևելյան գործընկերության» խորագրի ներքո։
Համագումարն Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովին ընդառաջ (2021թ. դեկտեմբերի 15-16) կքննարկի վերջին քայլերն ու մարտահրավերները, ինչպես նաև քաղաքականության նոր փաստաթղթերում ամրագրված հավակնություններն ու քաղաքականության նպատակները:
Բանախոսներն ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ կանդրադառնան Արևելյան գործընկեր վեց երկրներում վերականգնման ճանապարհին և դիմակայունության ամրապնդման գործում քաղաքացիական հասարակության վճռորոշ դերին: Նրանք կուրվագծեն Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ իրենց տեսակետները և կընդգծեն ԱլԳ երկրներում առկա մարտահրավերներն ու անհրաժեշտ գործողություններ պահանջող ուղղությունները: Բացի այդ, հետադարձ հայացք գցելով այս դժվարին տարվան` նրանք կընդգծեն հետհամավարակային վերականգնման վրա կենտրոնանալու կարևորությունը:
Հիմնվելով քաղաքացիական հասարակության` ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ հնչեցրած ուղերձների վրա՝ ԱլԳ նոր օրակարգը լավագույնս կիրառելու վերաբերյալ բանավեճը կկենտրոնանա անվտանգության մարտահրավերների, հաշվետվողականության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության բովանդակալից ներգրավվածության վրա:
Իմացեք ավելին
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,