Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից մեկ տարի անց ԵՄ-ն հանդես է գալիս կայուն կարգավորման կոչով

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից մեկ տարի անց ԵՄ-ն հանդես է գալիս կայուն կարգավորման կոչով

12 Նոյեմբերի, 2021

ԵՄ-ն կոչ է արել խստորեն պահպանել հրադադարը, անհապաղ ազատ արձակել մնացած բոլոր գերիներին, լիակատար համագործակցել ականազերծման հարցում և թուլացնել լարվածությունը Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ շրջաններում և նրա շրջակայքում:

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների ավարտի մեկամյակի առթիվ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ ասված է. «ԵՄ-ն ցավում է այս ռազմական գործողությունների ընթացքում մարդկային կորուստների համար և իր զորակցությունն է հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Թեև ռազմական գործողությունները դադարել են, շատ առկախված հարցեր դեռևս լուծման կարիք ունեն՝ ուղի հարթելու դեպի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորում։ Նայելով ապագային՝ անհրաժեշտ է համապարփակ կարգավորում՝ ավելի քան երեք տասնամյակ տևած հակամարտությանն ու տառապանքներին վերջ դնելու համար»։

Հայտարարությունը հիշեցնում է, որ ԵՄ-ն կարևոր դերակատարում է ունեցել գերիների վերադարձի և ականապատ դաշտերի քարտեզների  փոխանցման  գործում, ինչպես նաև աջակցել է հակամարտության ազդակիր բնակչությանը՝ տրամադրելով ավելի քան 17 մլն եվրո մարդասիրական օգնություն, ներառյալ ականազերծման և վաղ վերականգնման նպատակով: ԵՄ-ն պատրաստ է նաև աջակցել սահմանամերձ շրջաններում դեէսկալացիային և սահմանազատմանը` տրամադրելով տեխնիկական աջակցություն, ըստ կողմերի անհրաժեշտության, և խրախուսում է փոխկապակցվածությունն ու տնտեսական համագործակցության վերսկսումը Հարավային Կովկասի տարածաշրջանում։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն




Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,