Ապրիլի 27-ին ԵՄ-ը և Հայաստանը տվեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) մշտադիտարկման հարթակի պաշտոնական մեկնարկը:
Միջոցառումը տեղի ունեցավ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում՝ ԵՄ պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության, արհմիությունների ու գործատու ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Այս առիթով բոլոր մասնակիցները վերահաստատեցին ԵՄ-ի և Հայաստանի համար ՀԸԳՀ իրականացումը մշտադիտարկելու և իրենց վերապահված մասն իրականացնելու գործում ուժեղ, արդյունավետ, վստահելի, կայուն և հաշվետու հայաստանյան քաղհասարակությանը ապավինելու կարևորությունը:
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ին: Սույն համաձայնագիրը ԵՄ-ին և Հայաստանին մի շարք ոլորտներում միասին աշխատելու հիմք է տալիս. ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդում, նոր աշխատատեղերի և գործարար հնարավորությունների ստեղծում, օրենսդրության բարելավում, հանրային անվտանգություն, ավելի մաքուր միջավայր, ինչպես նաև ավելի լավ կրթություն և հետազոտական հնարավորություններ: Այս երկկողմ օրակարգը նաև նպաստում է ԵՄ ընդհանուր նպատակին՝ Արևելյան գործընկերության շրջանակներում խորացնել և ամրապնդել իր հարաբերությունները Արևելյան հարևանության երկրների հետ։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,