ԵՄ-ն օգնել է նոր պատվաստանյութեր հասցնել Հայաստան

ԵՄ-ն օգնել է նոր պատվաստանյութեր հասցնել Հայաստան

10 Սեպտեմբերի, 2021

Սեպտեմբերի 3-ին Հայաստան է հասցվել ԵՄ անդամ երկիր Լիտվայի նվիրատվությունը՝ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի 27500 դեղաչափը։ Պատվաստանյութ պարունակող բեռների ապահով տեղափոխումը Հայաստան հնարավոր է եղել կազմակերպել ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմների շնորհիվ:

«Լիտվայի նվիրաբերությունը և ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի գործարկումը «Եվրոպայի Թիմ» մոտեցմամբ վառ օրինակ է, որն իր մարմնացումն է գտել ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների, ԵՄ պատվիրակության և ՀՀ պետական մարմինների միջև համագործակցության մեջ։ Մենք հույս ենք հայտնում, որ այն իր նպաստը կբերի Հայաստանում նորից տարածվող «Քովիդ-19» վարակի դեմ պայքարում», — նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը։

Պատվաստանյութերը հանձնվել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,