ԵՄ-ն հայտարարում է 2021 թվականին ժողովրդավարության և մարդու իրավունքների ուղղությամբ լրացուցիչ 119.5 միլիոն եվրոյի աջակցության մասին

ԵՄ-ն հայտարարում է 2021 թվականին ժողովրդավարության և մարդու իրավունքների ուղղությամբ լրացուցիչ 119.5 միլիոն եվրոյի աջակցության մասին

24 Սեպտեմբերի, 2021

2021 թվականի Ժողովրդավարության միջազգային շաբաթից հետո Եվրոպական միությունը հայտարարեց 2021 թվականի ընթացքում ամբողջ աշխարհում ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին Եվրոպայի վճռական աջակցության ամրապնդմանն ուղղված 119.5 միլիոն եվրո արժողությամբ մի քանի գործողությունների մասին:

Նշված միջոցներից մոտ 100.8 մլն եվրոն կուղղվի 116 գործընկեր երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ժողովրդավարության ակտիվիստների և իրավապաշտպանների աջակցմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց և երիտասարդներին: Այս միջոցները կտրամադրվեն «Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիք (NDICI)՝ Գլոբալ Եվրոպա» նոր բյուջետային մեխանիզմի շրջանակներում երկրների հատկացումներից և կկառավարվեն ԵՄ պատվիրակությունների կողմից:

ԵՄ-ն 2021 թվականի իր բյուջեից 4.8 միլիոն եվրոյով էլ կաջակցի ՄԱԿ-ի իրավապաշտպան հենասյունը համարվող Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին (ՄԻԳՀԳ):

Մարդու իրավունքների ոլորտում ճգնաժամերի համար նախատեսված ԵՄ միջոցներից տրամադրված 4 մլն եվրոն կշարունակի արագ և գաղտնի աջակցություն տրամադրել այն քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք գործում են աշխարհի որոշ ամենադժվար, վտանգավոր և անկանխատեսելի քաղաքական միջավայրերում, որտեղ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները գտնվում են ամենախոցելի և սպառնալի վիճակում:

Մարդու իրավունքների գլոբալ կամպուսը, որը հարյուր համալսարաններից բաղկացած եզակի ցանց է, 4,9 միլիոն եվրո կստանա 2021-2022թթ. ուսումնական տարվա համար: Գլոբալ կամպուսը ստեղծվել է ԵՄ-ի կողմից՝ յոթ տարածաշրջանային մագիստրոսական ծրագրերի միջոցով մարդու իրավունքների կրթության ոլորտում տարածաշրջանային և գլոբալ համագործակցությունն առաջ մղելու համար:

2021 թվականի Ժողովրդավարության շաբաթը «Ուժեղ ենք միասին. գործընկերություններ ժողովրդավարությանը սատարելու համար» թեմայով միջոցառումների շարք էր՝ նվիրված Ժողովրդավարության միջազգային օրվան:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Մարդու իրավունքների և ժողովրդավարության 2020-2024 թթ. ԵՄ գործողությունների ծրագիր

ԵՄ գենդերային գործողությունների ծրագիր III



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,