Հայտամրցույթ. դրամաշնորհներ ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ խոցելի խմբերին աջակցելու համար
5 Փետրվարի, 2021

Հայտամրցույթ. դրամաշնորհներ ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ խոցելի խմբերին աջակցելու համար


Չեխական «Մարդը կարիքի մեջ» (ՄԿՄ) հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համար, որոնք անդրադառնում են խոցելի խմբերի ինչպես COVID–ով պայմանավորված առողջական, այնպես էլ սոցիալ-տնտեսական կարիքներին` հնարավորություն տալով ՔՀԿ-ներին շարունակել իրենց հիմնական շահառու խմբերին աջակցությունը։

Այս մրցույթը կազմակերպվում է «ԵՄ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար – 2020-2022» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և իրականացվում է ՄԿՄ-ի կողմից։ Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ արձագանքելու տարածաշրջանում COVID-19 համավարակի անմիջական և երկարաժամկետ հետևանքներին: Ծրագրի ընթացքում ՄԿՄ-ն կաշխատի ՔՀԿ-ների հետ, որոնք աջակցում են անապահով տնային տնտեսություններին, ներառյալ տարեցներին, փոքրամասնություններին, երիտասարդներին, կանանց ու միգրանտներին / աշխատանքային միգրանտներին։

Ներկայացված ծրագրերը պետք է ցույց տան, որ ըմբռնում են նշված խոցելի համայնքների, այդ թվում` հեռավոր գյուղական բնակավայրերի և Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց առջև ծառացած խնդիրները: Հաջողակ առաջարկները պետք է առաջարկեն տնտեսության վերականգնման, սոցիալական ու հոգեբանական ծառայությունների և կրթության կայուն ու երկարաժամկետ մեխանիզմներ:

Սույն դրամաշնորհային մրցույթը բաց է շահույթ չհետապնդող և իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար, որոնք հիմնադրվել են ՀՀ–ում: ՄԿՄ–ի կողմից տրամադրվելիք յուրաքանչյուր դրամաշնորհի առավելագույն չափը կազմում է 20,000,000 ՀՀ դրամ: Առաջարկվող ծրագրերի տևողությունը չպետք է գերազանցի 12 ամիսը:

Դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2021 թ․–ի փետրվարի 20-ն է: Վերջնական որոշման մասին կհայտարարվի ոչ ուշ, քան 2021 թ․–ի մարտի 5-ը: Հետաքրքրված դիմորդները հրավիրվում են մասնակցելու առցանց տեղեկատվական հանդիպմանը, որը կայանալու է 2021 թ․–ի փետրվարի 9-ին, ժամը՝ 15:00-ին՝ Zoom հարթակում։

Իմանալ ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,