Հայաստանի մասնավոր հատվածը կօգտվի կանաչ ֆինանսավորման նոր ռեսուրսներից՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ/EBRD) ու Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ/GCF) պատրաստած 6 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսական փաթեթի շնորհիվ: Վարկը կնպաստի երկրի անցմանը դեպի ավելի կայուն, ցածր ածխածնային և կլիմայադիմակայուն տնտեսության:
Վարկը տրամադրվում է Հայաստանի առաջատար բանկերից մեկին՝ Ինեկոբանկին` ՎԶԵԲ-ի Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (ԿՏՖԾ՝ GEFF) շրջանակներում։ Այն կօգտագործվի տեղական ձեռնարկությունների ֆինանսավորման համար՝ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարման տեխնոլոգիաներում ու ծառայություններում (ջերմամեկուսացում, ֆոտոգալվանային արևային վահանակներ, գեոթերմալ ջերմային պոմպեր և ջրարդյունավետ ոռոգման համակարգեր) ներդրումներ կատարելու նպատակով։
GEFF–ը ներառում է համապարփակ տեխնիկական խորհրդատվական փաթեթ, որը համաֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿՆՀ՝ GCF) կողմից և օգնում է հայտնաբերել ու ստուգել կանաչ ներդրումներ անելու հնարավորությունները: Գործարարները կարող են նույնականացնել Հայաստանում առկա կանաչ տեխնոլոգիաները GEFF-ի Տեխնոլոգիայի ընտրիչի միջոցով։
ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս Բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1,5 միլիարդ եվրո 187 ծրագրերում՝ աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը և անցմանը դեպի կայուն, կանաչ տնտեսություն:
Իմացիր ավելին
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,