2024թ. փետրվարի 13-ին Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի 5-րդ նիստը` Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ։
«Հանդիպմանը հաստատվել է ՀՀ եւ ԵՄ փոխադարձ հետաքրքրությունն ու հանձնառությունը՝ ամրապնդելու եւ խորացնելու հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա: Այդ նպատակով կողմերը պայմանավորվել են աշխատանքներ սկսել Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ՝ բոլոր հարթություններում համագործակցության համար սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ»,- ասվում է ԵՄ խորհրդի մամուլի հաղորդագրությունում։
ԵՄ-ն եւ Հայաստանը վերանայել են ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը եւ ողջունել են ձեռք բերված առաջընթացը, ինչպես նշված է վերջերս հրապարակված Գործընկերության իրականացման զեկույցում: Գործընկերության խորհուրդը քննարկել է նաեւ քաղաքական երկխոսությանն ու բարեփոխումներին, ժողովրդավարությանը, օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքներին, տնտեսական, առեւտրային ու ոլորտային համագործակցությանը, ինչպես նաեւ միգրացիային, շարժունակությանն ու վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հեռանկարներին վերաբերող հարցեր:
ԵՄ-ն նաեւ հայտարարեց 5,5 միլիոն եվրո հավելյալ մարդասիրական օգնության տրամադրման մասին՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին աջակցելու համար: Կողմերն ընդգծել են Հարավային Կովկասում տեւական խաղաղության եւ կայունության հաստատման բացարձակ անհրաժեշտությունը։
Իմացիր ավելին
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,