Հասարակության կողմից ներկայացված նորարարական գաղափարների մրցույթ Հայաստանում գործող ՔՀԿ-ների համար. վերջնաժամկետը մարտի 31-ն է
24 Մարտի, 2023

Հասարակության կողմից ներկայացված նորարարական գաղափարների մրցույթ Հայաստանում գործող ՔՀԿ-ների համար. վերջնաժամկետը մարտի 31-ն է


ՄԱԶԾ Կոլբա լաբը քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) հետ համագործակցության ակնկալիքով հայտարարում է գաղափարների հատուկ մրցույթ, որի շրջանակներում կձևավորվեն նորարարական գաղափարներ։ Մրցույթը հայտարարվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակում։

Մրցույթը հնարավորություն կտա մոբիլիզացնել նորարարների խումբ` տեղական և ազգային մակարդակներում մասնակցային կառավարման բարելավման վերաբերյալ քաղաքացիների առաջարկները հայտնաբերելու, մշակելու և փորձարկելու համար, ինչպես նաև հավաքագրել գաղափարներ, որոնք վերաբերում են այլընտրանքային կապին, սոցիալական համախմբվածությանը և մոբիլիզացմանը:

Գաղափարների մրցույթին կարող են դիմել Հայաստանում գործող ՔՀԿ-ները։ Ընտրված 6 լուծումները կանցնեն նախատիպերի մշակման դասընթաց (3 օր), իսկ առավելագույնը 3 թիմ կստանան մինչև 7,500 ԱՄՆ դոլար՝ առավելագույնը 3 ամսվա ընթացքում Հայաստանում ծրագրի պիլոտային փուլն իրականացնելու համար։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2023թ. մարտի 31-ն է։

Նախատիպերի կառավարման դասընթացը կկազմակերպվի 2023թ.-ի ապրիլի երկրորդ կեսին: Միջոցառման հետ կապված բոլոր ծախսերը կծածկվեն ՄԱԶԾ Կոլբա լաբի կողմից։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

31 Մարտի, 2023


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,