Մեկնարկել է ԱլԳ քաղաքացիական հասարակության կրթաթոշակային ծրագրի 2026 թ. հայտերի ընդունումը
21 Նոյեմբերի, 2025

Մեկնարկել է ԱլԳ քաղաքացիական հասարակության կրթաթոշակային ծրագրի 2026 թ. հայտերի ընդունումը


Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության հիմնադրամը հայտարարում է ԵՄ կողմից ֆինանսավորվող 2026 թվականի կրթաթոշակային ծրագրի շրջանակում իր առաջին հայտամրցույթի մասին։

Քաղաքացիական հասարակության կրթաթոշակների այս մրցույթը բաց է Արեւելյան գործընկերության երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) բոլոր քաղաքացիների համար՝ անկախ նրանց ներկայիս գտնվելու վայրից։

Դիմորդները պետք է լինեն 18 տարեկանից բարձր, ունենան անգլերեն լեզվի լավ իմացություն եւ ունենան համայնքային ակտիվության կամ քաղաքացիական տեխնոլոգիաների ոլորտում կրթաթոշակային նախագծի գաղափար։

Ընտրված թեկնածուներին կտրամադրվի համապատասխան ուսուցում եւ հրահանգավորում, 5000 եվրո՝ համապատասխան միջոցառումների իրականացման համար, ինչպես նաեւ գործնական կապերի հաստատման հնարավորություններ: Դուք նաեւ կկարողանաք դառնալ ԱլԳ քաղաքացիական հասարակության հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի շրջանավարտների ցանցի անդամ:

Սույն մրցույթի շրջանակում հատկացվող կրթաթոշակները երկու տեսակի են՝ Համայնքային ակտիվության կրթաթոշակներ եւ Քաղաքացիական թվային կրթաթոշակներ։ Մրցույթը բաց է ցանկացած նախագծային գաղափարի համար, որը կնպաստի դիմակայուն, կայուն եւ ինտեգրված տնտեսության ստեղծմանը, հաշվետվողականության, օրենքի գերակայության եւ անվտանգության ամրապնդմանը, դիմակայուն եւ ներառական թվայնացմանն աջակցելուն, շրջակա միջավայրի եւ կլիմայի դիմակայունության ապահովմանը, ինչպես նաեւ մասնակցային որոշումների կայացման եւ սոցիալական արդարության խթանմանը։

Լրացուցիչ գնահատման միավորներ կշնորհվեն քաղաքացիական հասարակության դիմակայունության ամրապնդմանը նպաստող կրթաթոշակային նախագծերին։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 30-ն է։ Դիմումները կարող են ներկայացվել առցանց։

Յուրաքանչյուր ոք միավոր մրցույթի համար կարող է ներկայացնել միայն մեկ դիմում, բայց որեւէ մրցույթում չհաջելու դեպքում միշտ կարելի է նոր դիմում ներկայացնել ապագա մրցույթների համար։

Առաջիկա մրցույթները կբացվեն 2026 թվականի գարնանը, 2026 թվականի ձմռանը եւ, վերջապես, 2027 թվականի գարնանը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

2026 թ. կրթաթոշակային ծրագրին դիմելու ուղեցույց

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,