Ընդհանուր անցյալի վերագնահատում. EU4Dialogue-ի ամառային դպրոցի հրավեր Հարավային Կովկասի եւ Մոլդովայի պատմաբանների համար
21 Ապրիլի, 2023

Ընդհանուր անցյալի վերագնահատում. EU4Dialogue-ի ամառային դպրոցի հրավեր Հարավային Կովկասի եւ Մոլդովայի պատմաբանների համար


Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «EU4Dialogue» ծրագիրը կազմակերպում է մեկշաբաթյա ամառային դպրոց Հարավային Կովկասի և Մոլդովայի երիտասարդ պատմաբանների համար, որը տեղի կունենա 2023 թվականի օգոստոսի 12-18-ը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքի մերձակայքում:

«EU4Dialogue: Կրթության և մշակույթի միջոցով հարաբերությունների բարելավում» ծրագիրը և Տամպերեի համալսարանի Խաղաղության ուսումնասիրությունների ինստիտուտը (TAPRI) ընդունում են դիմումներ «Պատմություն ընդդեմ պատմությունների. ինտերակտիվ մոտեցում՝ վերագնահատելու ընդհանուր անցյալը» ամառային դպրոցին մասնակցելու համար:

Այս կրթական նախաձեռնությունը նպատակ ունի նպաստել Հարավային Կովկասի և Մոլդովայի ապագա և սկսնակ պատմաբանների միջև փոխանակմանը, համատեղ ուսուցմանը և ցանցերի ստեղծմանը: Այն հնարավորություն կտա ավելացնելու նրանց մասնագիտական փորձն ու գիտելիքները պատմության ուսումնասիրման, դասավանդման և ներկայացման այլընտրանքային ուղիների վերաբերյալ: Ամառային դպրոցի կողմից առաջարկվող ուսումնական հնարավորությունները կօգնեն երիտասարդ պատմաբաններին հաղթահարել հակամարտային պատումները և պատմությանը նայել ոչ հակամարտային տեսանկյուններից:

Դիմումներն ընդունվում են Հարավային Կովկասից և Մոլդովայից (ներառյալ հակամարտությունից տուժած շրջանները) մագիստրատուրայում (1-ին կամ 2-րդ կուրսեր) կամ ասպիրանտուրայում պատմության հետ կապված առարկաներ ուսումնասիրող ուսանողներից։ Դիմորդները պետք է կարողանան ուսանել և հաղորդակցվել անգլերենով:

Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը՝ ներառյալ ճանապարհորդությունը, գիշերակացը, սնունդի կազմակերպումը և էքսկուրսիաները ամբողջությամբ փոխհատուցվում են ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի կողմից:

Դիմելու վերջնաժամկետը 2023 թվականի մայիսի 8-ն է:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

8 Մայիսի, 2023

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,