ՎԶԵԲ-ը մեկնարկել է իր 2026 թվականի գրականության մրցանակի համար հայտերի ընդունումը
21.11.2025

ՎԶԵԲ-ը մեկնարկել է իր 2026 թվականի գրականության մրցանակի համար հայտերի ընդունումը


Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ուրախությամբ հայտարարում է 2026 թվականի ՎԶԵԲ գրականության մրցանակի համար հայտերի ընդունման մեկնարկի մասին:

Մրցանակը շնորհվում է գեղարվեստական ստեղծագործությանը, որն ի սկզբանե տպագրվել է Բանկի գործունեության երկրներից մեկի լեզվով, թարգմանվել է անգլերեն եւ վերջին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ հրատարակվել է եվրոպական (այդ թվում՝ բրիտանական) կամ հյուսիսամերիկյան հրատարակչի կողմից։

Մեկ հեղինակի աշխատանքի՝ վեպերի կամ պատմվածքների ժողովածուների ներկայացնումը բաց է մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 8-ը։ Դրանք կքննարկվեն անկախ ժյուրիի կողմից։

Հաղթողի անունը կհայտարարվի 2026 թվականի հուլիսի 2-ին Լոնդոնում՝ Բանկի գլխամասային գրասենյակում կայանալիք մրցանակների հանձնման արարողության եւ ընդունելության ժամանակ:

20,000 եվրոյի չափով առաջին մրցանակը հավասարապես կբաշխվի հաղթող հեղինակի ու թարգմանչի միջեւ:

Մրցանակն արդեն ներկայացրել է Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում լույս ընծայված գրականության լայն տեսականի։

ՎԶԵԲ-ի 2022 թվականի գրականության մրցանակը շնորհվել է ուկրաինացի ճանաչված արձակագիր եւ բանաստեղծ Սերհիյ Ժադանի հեղինակած «Որբանոցը» գրքին։

2023 թվականին եզրափակիչ փուլ անցած տասը թեկնածուների թվում հայտնվել է ուկրաինացի գրող Վոլոդիմիր Ռաֆեյենկոն՝ իր «Մոնդեգրին» գրքով։

Ուկրաինացի գրող Անդրեյ Կուրկովի «Ջիմի Հենդրիքսի կենդանի համերգը Լվովում» գիրքը, որը գրվել է ռուսերեն, ընդգրկվել է մրցույթի 2024 թվականի հրատարակության կարճ ցուցակում։

2025 թվականին եզրափակիչ փուլ անցածների թվում էին ուկրաինացի հեղինակների երկու գիրք՝ Արտյոմ Չապայի «Ուկրաինա» եւ Յուլիա Իլյուխայի «Իմ կանայք» ստեղծագործությունները, ինչպես նաեւ մոլդովացի հեղինակ Լիլիանա Կորոբկայի «Չափազանց մեծ երկինք» գիրքը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

08.12.2025


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,