Գենդերային հավասարության չեմպիոնների ԵՄ մրցանակ. բաց է Հայաստանի, Վրաստանի եւ Մոլդովայի համար
10 Սեպտեմբերի, 2024

Գենդերային հավասարության չեմպիոնների ԵՄ մրցանակ. բաց է Հայաստանի, Վրաստանի եւ Մոլդովայի համար


Եվրոպական հանձնաժողովի Հետազոտությունների եւ նորարարությունների հարցերով գլխավոր տնօրինությունը (DG Research and Innovation) մեկնարկել է հայտամրցույթ գենդերային հավասարության չեմպիոնների շրջանում։

Այս մրցանակը շնորհվում է գենդերային հավասարության պլանների (GEP) իրականացման արդյունքում ձեռք բերված ակնառու ձեռքբերումների համար՝ համալսարաններին, բարձրագույն ուսումնական հաստատություններին եւ հետազոտական ​​գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններին (պետական ​​կամ մասնավոր), որոնք հիմնադրվել են ԵՄ անդամ պետությունում կամ «Հորիզոն Եվրոպային» ասոցացված երրորդ երկրում (ներառյալ Հայաստանը, Վրաստանը եւ Մոլդովան):

Հետաքրքրված կազմակերպությունները կարող են մինչեւ 2024 թվականի հոկտեմբերի 16-ը առցանց դիմել Ֆինանսավորման եւ մրցույթների պորտալի միջոցով:

Մրցանակային անվանակարգերը երեքն են՝ «Կայուն գենդերային հավասարության չեմպիոններ», «Նորելուկ գենդերային հավասարության չեմպիոններ» եւ «Ներառական գենդերային հավասարության չեմպիոններ»: Դիմորդները կարող են դիմել երեք անվանակարգերից միայն մեկին, իսկ նախորդ մրցույթների հաղթողները չեն կարող կրկին դիմել մեկ այլ կատեգորիայի:

Արդյունքները պաշտոնապես կհայտարարվեն մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի կունենա 2025 թվականին: Յուրաքանչյուր հաղթող կստանա գավաթ եւ 100,000 եվրո մրցանակ:

Ընդունելիության, համապատասխանության եւ մրցանակաբաշխության չափանիշները մանրամասն ներկայացված են Մրցույթի կանոններում:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

16 Սեպտեմբերի, 2024


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,