Մեկնարկել է Լորենցո Նատալիի անվան մեդիա մրցանակի դիմումների ընդունումը. վերջնաժամկետը հունիսի 30-ն է
31 Մայիսի, 2024

Մեկնարկել է Լորենցո Նատալիի անվան մեդիա մրցանակի դիմումների ընդունումը. վերջնաժամկետը հունիսի 30-ն է


Մեկնարկել է լրագրության ոլորտում Եվրոպական միության առաջատար՝ Լորենցո Նատալիի անվան մեդիա մրցանակի դիմումների ընդունումը, այդ թվում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում գործող լրատվամիջոցների եւ լրագրողների համար։

Մրցանակը ճանաչման եւ հարգանքի է արժանացնում աշխարհի տարբեր երկրների լրագրողների աշխատանքը, ովքեր լույս են սփռում համաշխարհային ամենահրատապ մարտահրավերների վրա:

Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է անհավասարության, աղքատության վերացման, կայուն զարգացման, շրջակա միջավայրի, կենսաբազմազանության, կլիմայական գործողությունների, թվայնացման, աշխատատեղերի եւ զբաղվածության, կրթության եւ հմտությունների զարգացման, միգրացիայի, առողջապահության, խաղաղության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հիմնահարցերը լուսաբանող լրագրողներին ներկայացնել առցանց դիմում։

Լրագրողները կարող են ներկայացնել գրավոր, տեսաձայնային կամ մուլտիմեդիա ձեւաչափով հայտ՝ նշված անվանակարգերից մեկով.

  • Լավագույն սկսնակ լրագրողի մրցանակ. հրապարակման պահին 18-25 տարեկան լրագրողի պատրաստած նյութի/ռեպորտաժի համար։
  • Հետաքննական լրագրության մրցանակ. հանցագործությունների, անարդարության, կոռուպցիայի կամ կորպորատիվ ապօրինությունների դեպքերը բացահայտելու եւ դրանք հանրությանը ներկայացնելու նպատակ հետապնդող լրագրողական նյութերի համար։
  • Խաղարկային լրագրության մրցանակ. լսարանին զվարճացնելու, կրթելու, ներգրավելու կամ իրազեկելու նպատակ հետապնդող լրագրողական նյութերի համար։ Ժող
  • Հատուկ մրցանակ. 2024 թվականի մրցանակաբաշխությունը գնահատանքի կարժանացնի ֆոտոլրագրողական աշխատանքները, որոնք հրապարակվել են իրավասու երկրներից մեկում գործող լրատվամիջոցի կողմից:

Հայտերը կարելի է ներկայացնել ցանկացած լեզվով նյութի/ռեպորտաժի համար, սակայն դրանք պետք է ուղեկցվեն մրցութային լեզուներից մեկով թարգմանությամբ՝ անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն կամ պորտուգալերեն:

Յուրաքանչյուր հաղթող կստանա 10,000 եվրո: «Լավագույն սկսնակ լրագրող» անվանակարգի հաղթողին կառաջարկվի նաեւ մեդիա գործընկերոջ հետ աշխատանքային հնարավորություն:

Հաղթողների անունները կհայտարարվեն 2024 թվականին Բրյուսելում կայանալիք Լորենցո Նատալիի անվան մեդիա մրցանակաբաշխության ժամանակ։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հունիսի 30-ը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Լորենցո Նատալիի անվան մեդիա մրցանակ 2024։ 32-րդ մրցանակաբաշխություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

30 Հունիսի, 2024

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,