«Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը Եվրոպական միության հումանիտար աջակցության շնորհիվ Լեռնային Ղարաբաղից տեղահանված, ինչպես նաև Հայաստանում սոցիալապես անապահով տեղացի ընտանիքների համար մեկնարկում է մասնագիտական անվճար դասընթացներ։
Խոհարարության դասընթացները կմեկնարկեն ապրիլի 11-ին և կանցկացվեն հայտնի խոհարար Սեդրակ Մամուլյանի կողմից:
Խոհարարության դասընթացները կանցկացվեն շահառու հինգ մարզերի՝ Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի բնակիչների համար՝ Երևան, Արտաշատ, Հրազդան, Եղեգնաձոր և Գորիս քաղաքներում:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն ապրիլի 7-ն է:
Դասընթացները կազմակերպվում են «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «REACT. հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցության և ինտեգրման ծրագրի» շրջանակում:
Իմացիր ավելին
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,