Տրանսատլանտյան հիմնադրամը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Գերմանական Մարշալ հիմնադրամի «Տարածաշրջանային համագործակցության սեւծովյան հիմնադրամ» ծրագրի հետ համագործակցությամբ մեկնարկել է հատուկ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համար նախատեսված հայտամրցույթ՝ ԱլԳ տարածաշրջանի ՔՀԿ-ների դիմակայունության բարձրացմանն ուղղված կարողությունների զարգացման ծրագրեր իրականացնելու համար։
Սույն մրցույթը հայտարարվել է «Քաղաքացիական հասարակության դիմակայունության բարձրացում Արեւելյան գործընկերությունում» (ERICS-EaP) ծրագրի շրջանակում։ Այն ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից եւ ղեկավարվում է Տրանսատլանտյան հիմնադրամի կողմից։
Մրցույթի հիմնական նպատակն է ՔՀԿ-ներին զինել գիտելիքներով եւ գործիքներով՝ օգնելու նրանց հաղթահարել այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են աշխարհաքաղաքական ռիսկերը, ապատեղեկատվությունը, թվային անվտանգության սպառնալիքները, քաղաքական հետապնդումները եւ շարունակվող հակամարտությունները։
ՔՀԿ-ները կարող են դիմել ֆինանսավորման համար՝ աջակցելու կարողությունների զարգացման տարբեր գործողությունների. դասընթացներ, սեմինարներ կամ ուսուցման հնարավորություններ։ Խրախուսվում են միջսահմանային գործունեությանն ու գործնական կապերի ընդլայնմանն ուղղված գործողությունները։
Դրամաշնորհի չափը յուրաքանչյուր ծրագրի համար կազմում է 20,000 եվրո (տեւողությունը՝ մինչեւ 6 ամիս)
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2025 թվականի մարտի 1-ն է։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,