
Ինտերնետ կառավարման եվրոպական երկխոսությունը (EuroDIG) ՄԱԿ-ի Ինտերնետ կառավարման համաժողովի (IGF) եվրոպական տարածաշրջանային միջոցառումն է։
Ինչպես առկա, այնպես էլ առցանց ձեւաչափով անցկացվող այս միջոցառմանը հավաքվում են Եվրոպական մայրցամաքի 600-900 ներկայացուցիչներ՝ քննարկելեու ինտերնետի ապագան։ Քննարկումներից բխող ուղերձները հրապարակվում եւ ներկայացվում են Եվրոպական հանձնաժողովին, Եվրոպայի խորհրդին, ՄԱԿ-ի Ինտերնետ կառավարման համաժողովին եւ այլուր։
Կազմակերպիչն ամբողջությամբ ծածկում է Եվրոպայի տարբեր երկրներից ժամանած 18-30 տարեկան եռանդուն անհատների՝ միջոցառմանը մասնակցելու ծախսերը՝ նրանց հնարավորություն տալով ակտիվորեն մասնակցել թվային քաղաքականության հրատապ հարցերի վերաբերյալ քննարկումներին եւ ստանալ կարողությունների զարգացման գործնական վերապատրաստում, ինչպես նաեւ գործընկերների հետ շփումների հաստատման հնարավորություն։
Հրավերը բաց է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի երիտասարդների համար։
Այս տարի EuroDIG-ը կկայանա 2026 թվականի մայիսի 26-27-ը՝ Բրյուսելում տեղակայված Եվրոպական հանձնաժողովի՝ Կառլոս Մեծի անունը կրող շենքում: Որպես կազմակերպիչ հանդես է գալիս EURid-ը՝ .eu դոմեյնային տիրույթում անվանումների գրանցամատյանը։ Միջոցառումը կնշի .eu-ի 20-ամյակը, նշանավորելով հուսալի թվային ինքնության երկու տասնամյակը:
Ինտերնետ կառավարման երիտասարդական երկխոսությունը (YOUthDIG) ամբողջությամբ ֆինանսավորում է Եվրոպայի տարբեր երկրներից 18-30 տարեկան երիտասարդների մասնակցությունը YOUthDIG-ին եւ EuroDIG-ին՝ եվրոպական թվային քաղաքականությանը եւ արդիական խնդիրներին ծանոթանալու, EuroDIG-ին ակտիվորեն մասնակցելու կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստում անցնելու, միջմշակութային գործունեություն ծավալելու եւ երիտասարդներին քննարկումներին մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար։
Ծրագիրը կմեկնարկի 4 առցանց վեբինարներով, որոնց կհաջորդի EuroDIG-ին ընդառաջ առկա ձեւաչափով անցկացվող եռօրյա հանդիպումը։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը լրանում է 2026 թվականի փետրվարի 16-ին, Բրյուսելի ժամանակով ժամը՝ 23:59-ին։
Կազմակերպիչները հատկապես ողջունում են ինտերնետի կառավարման ոլորտի նորեկներին դիմումները, մասնավորապես նրանց, ովքեր նախկինում որեւէ փորձ չեն ունեցել եւ ցանկանում են ինչ-որ նոր բան սովորել, կամ նրանց, ովքեր աշխատում են որոշակի առարկայական ոլորտում (օրինակ՝ արհեստական բանականություն, կիբերանվտանգություն, իրավունք, արվեստ, հաղորդակցություն, կենսաբանություն, բժշկություն կամ այլ) եւ ցանկանում են ընդլայնել իրենց պատկերացումները այն մասին, թե ինչպես են թվայնացումը կամ ինտերնետային քաղաքականությունը ազդելու իրենց ոլորտների վրա։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,
We use cookies and similar technologies to improve your experience on our website.