Եվրոպական միությունը հայկական ընկերությունների համար կազմակերպում է ԵՄ պատժամիջոցների մասին ուսուցողական սեմինար. գրանցման վերջնաժամկետը նոյեմբերի 29-ն է
21 Նոյեմբերի, 2023

Եվրոպական միությունը հայկական ընկերությունների համար կազմակերպում է ԵՄ պատժամիջոցների մասին ուսուցողական սեմինար. գրանցման վերջնաժամկետը նոյեմբերի 29-ն է


2023 թվականի դեկտեմբերի 8-ին Եվրոպական միությունը Հայաստանում կազմակերպում է ԵՄ պատժամիջոցների մասին ուսուցողական սեմինար: Դրա հիմնական նպատակն է բարձրացնել ԵՄ պատժամիջոցների եւ դրանց կիրառման վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաեւ համագործակցել՝ այդ միջոցների հնարավոր շրջանցմանը հակազդելու համար:

Սեմինարը հասցեագրված է հայաստանյան մասնավոր հատվածի այն օպերատորներին, որոնք հետաքրքրված են ԵՄ պատժամիջոցների վերաբերյալ իրենց տեղեկացվածության բարելավմամբ: Մասնակցությամբ հետաքրքրված մասնավոր ընկերությունները կարող են գրանցվել սույն հղումով։

Սեմինարի անցկացման վայրը ենթակա է հաստատման, եւ գրանցված մասնակիցները կծանուցվեն այդ մասին: 

Աշխատանքային լեզուները կլինեն անգլերենն ու հայերենը: 

Գրանցումների վերջնաժամկետն է 2023 թվականի նոյեմբերի 29-ը։

Սեմինարը կազմակերպվում է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) աջակցությամբ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

29 Նոյեմբերի, 2023

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,