Եվրոպական համերաշխության կորպուս. Global Startup Awards-ը փնտրում է կամավորի՝ Բուդապեշտում իր գործունեությանն աջակցելու համար
13 Փետրվարի, 2024

Եվրոպական համերաշխության կորպուս. Global Startup Awards-ը փնտրում է կամավորի՝ Բուդապեշտում իր գործունեությանն աջակցելու համար


Գլոբալ ստարտափ մրցանակաբաշխությունը (Global Startup Awards) փնտրում է  նորարական ծրագրի կամավոր օգնականի, որը մեկ տարի՝ 2024 թվականի մարտի 20-ից մինչեւ 2025 թվականի մարտի 19-ը կաջակցի իրենց ամենօրյա գործունեությանը Բուդապեշտում: Դիմել կարող են 18-30 տարեկան երիտասարդները Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից:

Կամավորը կաջակցի մարքեթինգի, բիզնեսի զարգացման, ՏՏ եւ տվյալների վերլուծության թիմերին՝ տվյալների վերլուծության հիմնական առաջադրանքները կատարելիս: Հաղորդակցությունը կիրականացվի վիրտուալ հանդիպումների, հեռախոսի եւ էլեկտրոնային փոստի միջոցով:

Իդեալական թեկնածուն պետք է լինի նախաձեռնող, ունենա նոր շփումներ հաստատելու շահագրգռվածություն, ինչպես նաեւ անձնական զարգացման մղում եւ այլ լեզուների ու մշակույթների հետ ծանոթանալու ցանկություն: Հաղորդակցման լավ հմտությունները, տեղական համայնքի հետ շփվելու եւ ինչպես դաշտային, այնպես էլ գրասենյակային աշխատանքին աջակցելու մոտիվացիան, ինչպես նաեւ միջազգային հարաբերությունների, ժողովրդավարության եւ միջազգային քաղաքականության նկատմամբ հետաքրքրությունը կդիտվեն որպես առավելություն։

Կամավորին կտրամադրվի կիսովի բնակարան՝ բոլոր անհրաժեշտ կոմունալ հարմարություններով, ինչպես նաեւ ամսական 120 000 հունգարական ֆորինտ (մոտ 310 եվրո) նպաստ եւ հասարակական տրանսպորտի ծախսերի փոխհատուցում: Կամավորը կստանա նաեւ ԵՄ-ի լեզվի աջակցության առցանց գործիքը՝ հունգարերեն սովորելու նպատակով:

Հունգարիայի ազգային գործակալությունը կտրամադրի ժամանման եւ միջնաժամկետ ուսուցում, միջոցառումներից առաջ, ընթացքում եւ հետո աջակցություն, գնահատման հանդիպումներ, մենթորների եւ ղեկավարների աջակցություն, ինչպես նաեւ լրացուցիչ վկայականներ կամ երաշխավորական նամակներ, եթե դրանք կամավորին անհրաժեշտ լինեն:

Դիմումներն ընդունվում են մինչեւ 2024 թվականի մարտի 1-ը:

Global Startup Awards-ը (GSA) աշխարհի խոշորագույն անկախ ստարտափ մրցույթն է, որն իրականացնում է ծրագրեր եւ կազմակերպում միջոցառումներ ավելի քան 120 երկրներում: Դրա նպատակն է ոգեշնչել, մոտիվացնել եւ ճանաչման արժանացնել ձեռներեցությունը համաշխարհային մակարդակով: Global Startup Awards-ի վերջին մրցույթին առաջադրվել է 28000 ստարտափ նախագիծ՝ հավաքելով 210000 հանրային ձայն։

Իմացիր ավելին

Եվրոպական համերաշխության կորպուսի գրանցման կայքէջ

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

1 Մարտի, 2024


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,