EU4Digital-ը փնտրում է Կրթական տեխնոլոգիաների կենտրոնի գործընկերներ՝  Արեւելյան գործընկերության ՓՄՁ-ներին աջակցելու համար
21 Հունիսի, 2023

EU4Digital-ը փնտրում է Կրթական տեխնոլոգիաների կենտրոնի գործընկերներ՝  Արեւելյան գործընկերության ՓՄՁ-ներին աջակցելու համար


EU4Digital-ի Կրթական տեխնոլոգիաների կենտրոնը (EdTech Hub) փնտրում է պոտենցիալ գործընկեր կազմակերպություններ, որոնք տրամադրում են էլեկտրոնային կոմերցիայի, թվային մարքեթինգի կամ բիզնես գործընթացների թվայնացման հետ կապված կրթական նյութեր։

Այս տարվա մարտ ամսին գործարկված EdTech Hub-ը կօգնի նպաստել ԱլԳ երկրների 1 միլիոն քաղաքացիների թվային հմտությունների զարգացմանը եւ աջակցել նշված երկրներում գործող 500 հազար ՓՄՁ-ների։

Այս ծրագրի շրջանակում կստեղծվի թվային ուսուցման հարթակ, որը կներառի օգտագործողին հարմար առցանց դասընթացներ՝ հարմարեցված Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանի փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) կարիքներին: EdTech Hub-ի առաջին դասընթացները նախատեսված են 2023 թվականի հուլիսին:

Եթե ձեր կազմակերպությունը ցանկանում է օգնել բարելավել ԱլԳ երկրներում գործող ՓՄՁ-ների թվային հմտությունները կամ աջակցություն է տրամադրում վերջիններիս, կարող եք կապ հաստատել «Կրթական տեխնոլոգիաների կենտրոն» ծրագրի հետ՝ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

31 Հուլիսի, 2023

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,