EU4Culture-ը հայտարարում է շարժունակության դրամաշնորհների մրցույթ՝ Արեւելյան գործընկերության երկրների արվեստագետների եւ մշակույթի ոլորտի մասնագետների համար
31 Հունվարի, 2023

EU4Culture-ը հայտարարում է շարժունակության դրամաշնորհների մրցույթ՝ Արեւելյան գործընկերության երկրների արվեստագետների եւ մշակույթի ոլորտի մասնագետների համար


ԵՄ կողմից ֆինանսավորվող «EU4Culture» (ԵՄ-ը՝ մշակույթի համար) ծրագիրը հայտարարում է շարժունակության դրամաշնորհների իր երրորդ մրցույթը՝ աջակցելու Արեւելյան գործընկերության երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի արվեստագետներին ու մշակույթի ոլորտի մասնագետներին:

«EU4Culture» շարժունակության դրամաշնորհները տրամադրվում են պրակտիկայի, ճանաչողական այցերի, համաժողովների, մասնագիտական զարգացման, ինչպես նաեւ գիտելիքի փոխանակումն ու միջմշակութային երկխոսությունը խթանող այլ հնարավորությունների համար:

Մրցույթին կարող են մասնակցել մշակութային բոլոր բնագավառների գործիչները կամ մասնագետները: Նրանք պետք է լինեն վերոնշյալ երկրների 18 տարին լրացած քաղաքացիներ կամ օրինական բնակիչներ: Մրցույթը հատուկ հնարավորություններ է առաջարկում մայրաքաղաքներից դուրս բնակվող դիմորդներին:

Մրցույթը նախատեսված է չորս տեսակ շարժունակության գործողությունների ֆինանսավորման համար.

  1. Կարճաժամկետ (5-10 օրացուցային օր)՝ մինչեւ 1,500 եվրո.
  2. Միջնաժամկետ (մինչեւ 5 շաբաթ)՝ մինչեւ 3,500 եվրո.
  3. Երկարաժամկետ (մինչեւ 12 շաբաթ)՝ մինչեւ 5,000 եվրո.
  4. Վիրտուալ (առցանց մասնակցություն)՝ մինչեւ 1,000 եվրո։

Շարժունակության ծրագրերը կարող են իրականացվել 2023 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2024 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ ԵՄ անդամ երկրներում, ԵՄ գործընկեր երկրներում եւ եվրոպական այլ երկրներում:

«EU4Culture» շարժունակության դրամաշնորհների դիմորդները պետք է մշակեն իրենց կողմից առաջարկվող միջազգային շարժունակության գործողության ծրագիր եւ բյուջե ու այն ներկայացնեն Գյոթե ինստիտուտի հայտերի ընդունման պորտալի (GAP) միջոցով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը լրանում է մարտի 27-ին, ժամը՝ 15։00-ին (ԿԵԺ)։

Փետրվարի 16-ից 24-ը Zoom հարթակի միջոցով կանցկացվեն շարժունակության դրամաշնորհների վերաբերյալ տեղեկատվական հանդիպումներ: Խնդրում ենք գրանցվել նախապես։

«EU4Culture» շարժունակության դրամաշնորհները նպատակ ունեն խթանել Արեւելյան գործընկերության երկրների արվեստագետների եւ մշակութային մասնագետների միջեւ միջմշակութային երկխոսությունը եւ գիտելիքների փոխանակումը: Առաջին երկու դրամաշնորհային մրցույթների ընթացքում ծրագիրն աջակցել է 155 անհատների շարժունակության ծրագրերին: Մինչեւ 2024 թվականը կհայտարարվի եւս երկու մրցույթ։

«EU4Culture» ծրագիրն իրականացվում է Գյոթե ինստիտուտի, Չեխական կենտրոնների, Դանիական մշակութային ինստիտուտի եւ Վրաստանում ֆրանսիական ինստիտուտի կողմից:

Իմացիր ավելին

Դիմել

Գրանցվել տեղեկատվական հանդիպման համար

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

27 Մարտի, 2023

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,