Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման եւ առաջնորդության խթանման» ծրագիրը հրավիրում է Հայաստանի 6 մարզերի՝ Արմավիրի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Սյունիքի եւ Գեղարքունիքի 22-30 տարեկան երիտասարդ մասնագետներին դիմելու կարողությունների զարգացման վարձատրվող ֆելոուշիփի բաց մրցույթին։
Մրցույթի նպատակն է հզորացնել եւ կրթել երիտասարդներին եւ երիտասարդական ՀԿ-ներին՝ խրախուսելով նրանց ակտիվ մասնակցությունը Հայաստանի քաղաքացիական եւ հասարակական կյանքում: Սույն մրցույթի շնորհիվ երիտասարդ մասնագետները հնարավորություն կունենան ձեռք բերել մասնագիտական փորձառություն եւ ստանալ ուղղորդում ոլորտային փորձագետների կողմից։
Հյուրընկալող կազմակերպություններին եւ ֆելոուներին իրար հետ կապելու համար իրականացվելու է քարտեզագրում՝ հաշվի առնելով մասնագիտական առանձնահատկությունները եւ փորձառությունները, ինչպես նաեւ ֆելոուների կողմից հայտադիմումում նշված ոլորտները։
Ֆելոուշիփի տեւողությունը երեք ամիս է՝ 2025թ-ի փետրվար-ապրիլ ամիսների ընթացքում։ Ֆելոուն մասնակցության ամբողջ ընթացքի համար կստանա 750 եվրոյին համարժեք ՀՀ դրամ վարձատրություն։
Հայտադիմումները ներկայացնելու վերջնաժամկետը 2024թ-ի դեկտեմբերի 30-ն է։
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման եւ առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի եւ Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,