Էրազմուս+. Տարտուի համալսարանը մեկնարկում է էլեկտրոնային դասընթաց՝ նվիրված ԵՄ-Ռուսաստան հարաբերություններին և Արեւելյան գործընկերությանը
25 Հունվարի, 2023

Էրազմուս+. Տարտուի համալսարանը մեկնարկում է էլեկտրոնային դասընթաց՝ նվիրված ԵՄ-Ռուսաստան հարաբերություններին և Արեւելյան գործընկերությանը


Տարտուի համալսարանի (Էստոնիա) Յոհան Սկիտեի անվան քաղաքական հետազոտությունների ինստիտուտը  հրավիրում է բոլոր հետաքրքրվողներին միանալ իր նոր էլեկտրոնային դասընթացին և ընդլայնել Արևելյան գործընկերության համատեքստի և ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ իրենց գիտելիքները։

«Եվրամիություն-Ռուսաստան հարաբերությունների փոփոխման ազդեցությունն Արևելյան գործընկերության զարգացման վրա» թեմայով դասընթացը կանցկացվի 2023 թվականի մարտի 6-ից մինչև ապրիլի 9-ը ժամանակահատվածում: 

MOOC-ը (զանգվածային բաց առցանց դասընթաց) հաջողությամբ ավարտողները Տարտուի համալսարանից կստանան  անվճար թվային վկայական՝ Կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգով (ECTS) կուտակելով 1 կրեդիտ:

Դասընթացին գրանցվելով` դուք հնարավորություն կունենաք ունկնդրել տարածաշրջանային ուսումնասիրությունների և ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների ոլորտում մասնագիտացած գիտնականների և պրակտիկ մասնագետների տեսադասախոսությունները: Կլինեն նաև տարածաշրջանի երկրները (օրինակ՝ Ուկրաինան և Հայաստանը) ներկայացնող գիտնականների մասնակցությամբ կլոր սեղաններ։

Դասընթացը ամբողջությամբ կանցկացվի առցանց՝ Տարտուի համալսարանի ուսուցման կառավարման համակարգում՝ Moodle-ում: Բոլոր տեսադասախոսությունները նախապես ձայնագրված են:

Գրանցման վերջնաժամկետը մարտի 2-ն է։

Դասընթացը մշակվել է «Հարևանությունը, ընդլայնումը և տարածաշրջանայնացումը Եվրոպայում» (NearEU) թեմայով Ժան Մոնե մոդուլի շրջանակում՝ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի աջակցությամբ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Գրանցում

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

2 Մարտի, 2023

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,