Culture Helps Solidarity. միջազգային համագործակցության դրամաշնորհներ՝ մշակույթի միջոցով ուկրաինացի փախստականների ինտեգրման համար
6 Մարտի, 2026

Culture Helps Solidarity. միջազգային համագործակցության դրամաշնորհներ՝ մշակույթի միջոցով ուկրաինացի փախստականների ինտեգրման համար


Եվրոպական միության «Ստեղծարար Եվրոպա» (Creative Europe) ծրագրի կողմից ֆինանսավորվող «Մշակույթը նպաստում է համերաշխությանը» նախագիծը (Culture Helps Solidarity) տրամադրում է դրամաշնորհներ ուկրաինացի փախստականների համար նախատեսված նախագծերին, որոնք ստեղծվել են եվրոպական գործընկերների հետ համագործակցությամբ։

Դիմորդները կարող են առաջարկել, օրինակ, հոգեկան առողջության վերաբերյալ բաց դասախոսությունների շարք, ամենշաբաթյա նկարչական վարպետության դասեր կամ բարիդրացիության փառատոն: Մասնակիցները հնարավորություն ունեն ստանալու դրամաշնորհներ 20,000 եվրոյից (երկու կազմակերպությունների միջեւ գործընկերության համար) մինչեւ 30,000 եվրոյի (երեք կամ ավելի կազմակերպությունների միջեւ գործընկերության համար) սահմաններում։

Դրամաշնորհային միջոցները կարող են ուղղվել ծախսերի լայն շրջանակի ծածկմանը, ներառյալ՝ նախագծի արտադրությունը, մարքեթինգը եւ հաղորդակցությունը, ստուդիաների եւ մշակութային տարածքների վարձակալությունը եւ պահպանումը, ՏՏ, հաղորդակցման եւ արտադրական գործիքներն ու նյութերը, նախագծի իրականացման համար անհրաժեշտ այլ ապրանքներն կամ ծառայությունները: Դրամաշնորհային միջոցները կարող են նաեւ օգտագործվել տրանսպորտային ծախսերի, փորձագետների, արվեստագետների եւ կատարողների վարձատրության, իրավաբանական ծառայությունների, անձնակազմի եւ շահագործման ծախսերի համար:

Հայտամրցույթը բաց է այն մշակութային ոչ առեւտրային կազմակերպությունների համար, որոնք ակտիվորեն ներգրավված են տեղահանված ուկրաինացիների՝ նոր համայնքներում ինտեգրման կամ վետերանների վերաինտեգրման գործում՝ մշակույթի միջոցով: Կազմակերպությունները պետք է պաշտոնապես գրանցված լինեն Ուկրաինայում, ԵՄ-ում, Իսլանդիայում, Նորվեգիայում, Լիխտենշտեյնում, Ալբանիայում, Բոսնիա եւ Հերցեգովինայում, Վրաստանում, Կոսովոյում, Չեռնոգորիայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Սերբիայում, Մոլդովայում, Հայաստանում կամ Թունիսում:

Երեք կազմակերպությունների հետ համագործակցությամբ դիմելու դեպքում, դրանցից երկուսը կարող են գրանցված լինել Ուկրաինայում, իսկ մեկը՝ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի մեկ այլ երկրում, կամ հակառակը: Առաջնահերթություն կտրվի ուկրաինացիների կողմից ղեկավարվող կազմակերպությունների հետ գործընկերություններին, անկախ նրանից՝ դրանք գործում են Ուկրաինայում, թե վտարանդիության պայմաններում:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 31-ն է։

«Culture Helps Solidarity» նախագիծը համաֆինանսավորվում է «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի կողմից եւ իրականացվում է Եվրոպական մշակութային հիմնադրամի (Նիդեռլանդներ), Insha Osvita-ի (Ուկրաինա), zusa-ի (Գերմանիա) եւ «ՎԵՏԵՐԱՆԿԱ» շարժման (Ուկրաինա) կողմից։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

31 Մարտի, 2026

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,