Creative Europe-ը հայտարարում է գրական թարգմանությունների նախագծերի ֆինանսավորման մրցույթ՝ մինչեւ 300 հազար եվրոյի չափով
17 Հունվարի, 2024

Creative Europe-ը հայտարարում է գրական թարգմանությունների նախագծերի ֆինանսավորման մրցույթ՝ մինչեւ 300 հազար եվրոյի չափով


Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ստեղծարար Եվրոպա» (Creative Europe) ծրագիրը մեկնարկել է կոչ՝ աջակցելու եվրոպական գեղարվեստական գրական ստեղծագործությունների (վեպեր, պոեզիա, կոմիքսներ եւ այլն) թարգմանությանը, առաջխաղացմանն ու տարածմանը։

5 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով սխեման կֆինանսավորի 40 նախագիծ։

Մրցույթին կարող են մասնակցել «Ստեղծարար Եվրոպա» ծրագրում ներգրավված երկրների (այդ թվում՝ Հայաստանի) հետաքրքրված կազմակերպությունները՝ որպես անհատ դիմորդ կամ որպես առնվազն երկու համապատասխան կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի անդամ:

Դիմորդները կարող են դիմել տարբեր ծավալներ եւ վերին շեմ ունեցող նախագծերով` թարգմանված գրքերի քանակության եւ ստանալիք ֆինանսավորման համար.

  • փոքր նախագծերը, որոնք առաջարկում են մինչեւ տասը տարբեր գրքերի թարգմանություն, կարող են ստանալ մինչեւ 100,000 եվրո.
  • միջին նախագծերը, որոնք առաջարկում են մինչեւ 20 տարբեր գրքերի թարգմանություն, կարող են ստանալ մինչեւ 200,000 եվրո.
  • խոշոր նախագծերը, որոնք առաջարկում են 21 եւ ավելի տարբեր գրքերի թարգմանություն, կարող են ստանալ մինչեւ 300,000 եվրո:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ. ապրիլի 16-ն է:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

16 Ապրիլի, 2024


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,