«Inclusion Now!» ուսումնական մոդուլն ուղղված է ինտերակտիվ եւ փորձարարական մեթոդների ու գործիքների ուսումնասիրությանը, որոնք կենտրոնանում են Արեւելյան գործընկերության երկրներում երիտասարդական աշխատանքի ոլորտում երիտասարդների ներառականության, հավասարության եւ բազմազանության վրա։
Այն ուղղված է երիտասարդական աշխատողների, ուսուցանողների եւ դասընթացավարների հավասարության, բազմազանության եւ ներառականության կոմպետենցիաների զարգացմանը՝ միաժամանակ տրամադրելով ռազմավարություններ եւ առաջարկություններ՝ օգնելու երիտասարդ մասնագետներին ստեղծել առավել ներառական եւ բազմազան միջավայր իրենց կազմակերպություններում եւ երիտասարդների հետ աշխատանքում:
Ուսումնական մոդուլը բաղկացած է ուսումնական նյութեր, պրեզենտացիաներ, տեսանյութեր եւ վարժություններ պարունակող 12 դասից։ Դասերը մասնակիցներին ներկայացնում են արդարության, բազմազանության եւ ներառականության ընդհանուր սկզբունքները եւ օգնում են ճանաչել, հասկանալ եւ մշակել երիտասարդների աշխատանքը ավելի ներառական դարձնելու ուղիներ: Այն նաեւ լուծումներ եւ առաջարկներ է տալիս առ այն, թե ինչպես կարելի է ջատագովել եւ սկսել գործողությունների պլանավորում՝ նպաստելու Արեւելյան գործընկերության երկրների երիտասարդական համայնքներում ներառականությանը:
«InclusiON NOW! ներառական երիտասարդական աշխատանքի զարգացում Արեւելյան գործընկերության երկրներում» ծրագիրն իրականացվել է Արեւելյան գործընկերության երկրներում եւ Եվրոպական միությունում գործող 8 քաղաքացիական հասարակության կազմակերպություններից կազմված կոնսորցիումի կողմից: «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից ղեկավարվող ծրագիրը օգտվել է ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի վերաֆինանսավորման ծրագրի աջակցությունից։ Վերջինս ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ տարածաշրջանի քաղաքացիական հասարակությանն ուղղված աջակցության շրջանակում:
Ուսումնական մոդուլը հասանելի է ներբեռնելու համար։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,