Ապատեղեկատվության դեմ պայքարի նոր ուղիներ. առաջարկեք ձեր գաղափարը և ստացեք մինչև 80,000 եվրո
20 Հունվարի, 2022

Ապատեղեկատվության դեմ պայքարի նոր ուղիներ. առաջարկեք ձեր գաղափարը և ստացեք մինչև 80,000 եվրո


ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «MediaFutures» աջակցության ծրագիրը նախաձեռնել է դրամաշնորհային հայտերի մրցույթ մեդիա ոլորտի արվեստի գործիչների և սկսնակ ընկերությունների համար, ովքեր աշխատում են տվյալների հետ և ցանկանում են տվյալների ուսումնասիրությունը դարձնել հետաքրքիր ու տեղեկատվական: Դիմել կարող են նաև Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ներկայացուցիչները:

Այս տարի «MediaFutures»-ը ձգտում է աջակցել նախագծերին, որոնք օգնում են հակազդել հասարակության մեջ ապատեղեկատվության ու կեղծ տեղեկատվության բացասական հետևանքներին և նպաստել գիտական ու ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ վստահության ձևավորմանը: Դա կարող է ենթադրել ծրագրային կամ սարքային ապահովման մշակում, արվեստի ստեղծագործությունների ստեղծում կամ երկուսի համակցություն:

Ծրագիրը նախատեսում է մինչև 80,000 եվրո տրամադրել սկսնակ ընկերություններին և մինչև 40,000 եվրո՝ արտիստներին: Ընտրված թեկնածուները կստանան նաև տեխնիկական, իրավական և խորհրդատվական աջակցություն, մենթորություն և վերապատրաստում, ինչպես նաև առաջխաղացում՝ ԵՄ միջոցառումների և համայնքների միջոցով:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը հունվարի 27-ն է։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

27 Հունվարի, 2022

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,