Անվճար գործարար փոխանակման հնարավորություն Հայաստանում գործող ձեռներեցների համար
8 Նոյեմբերի, 2023

Անվճար գործարար փոխանակման հնարավորություն Հայաստանում գործող ձեռներեցների համար


Հայաստանում գործունեություն ծավալող սկսնակ ձեռներեցները հրավիրվում են դիմելու «Էրազմուս երիտասարդ ձեռներեցների համար» ծրագրին, որը բաց է բոլոր նրանց համար, ովքեր նախատեսում են բիզնես հիմնել կամ սկսել են այն վերջին երեք տարվա ընթացքում: Ծրագիրը սկսնակ ձեռներեցներին կապում է եվրոպական մեկ այլ երկրում գործունեություն ծավալող փորձառու ձեռներեցների հետ մինչեւ վեց ամիս ժամկետով:

Սկսնակ ձեռներեցներն իրենց ձեռնարկատիրական հմտությունները զարգացնելու համար կօգտվեն աշխատավայրում ուսուցումից՝ աշխատելով անմիջապես հյուրընկալող ձեռնարկատիրոջ հետ ու ձեռք բերելով փոքր բիզնեսի կառավարման վերաբերյալ գիտելիքներ եւ փորձ:

Հյուրընկալման տեւողությունը կազմում է մեկից վեց ամիս։ Ձեռներեցներին ավելի մեծ ճկունության հնարավորություն ապահովելու համար փոխանակումը կարող է նաեւ բաժանվել յուրաքանչյուրն առնվազն մեկ շաբաթ տեւողությամբ սլոտների՝ առավելագույնը 12 ամսվա ընթացքում:

Ծրագիրը բաց է ԵՄ 27 անդամ երկրներից, Մեծ Բրիտանիայից եւ այլ մասնակից երկրներից (Ալբանիա, Հայաստան, Բոսնիա եւ Հերցեգովինա, Իսլանդիա, Կոսովո, Լիխտենշտեյն, Մոլդովա, Մոնտենեգրո, Հյուսիսային Մակեդոնիա, Նորվեգիա, Սերբիա, Թուրքիա եւ Ուկրաինա) սկսնակ եւ հյուրընկալող ձեռնարկատերերի համար։

Մասնակցության համար քաղաքացիությունը պարտադիր պայման չէ, ուստի դիմել կարող են նաեւ Հայաստանում բնակվող երրորդ երկրների քաղաքացիները։

Դիմումի ներկայացումը եւ մասնակցությունը ծրագրին անվճար են։ Սկսնակ ձեռներեցները կստանան նաեւ ամսական նպաստ՝ արտասահման իրենց ճանապարհորդության եւ այնտեղ կեցության հետ կապված ծախսերը հոգալու համար։

Փորձառու ձեռներեցները (առնվազն երեք տարի ՓՄՁ ղեկավարող) կարող են դիմել նաեւ Հայաստանում սկսնակ ձեռներեցի հյուրընկալելու համար:

Հյուրընկալող ձեռներեցները կարող են օգուտ քաղել մոտիվացված սկսնակ ձեռնարկատիրոջ նորարարական գաղափարներից, իսկ փոխանակումը կարող է հանգեցնել նաեւ այլ առավելությունների, ինչպիսիք են բիզնեսի միջազգայնացումը, նոր շուկաների հասանելիությունը եւ նոր բիզնես գործընկերների հետ համագործակցության հնարավորությունները:

Հետաքրքրված ձեռներեցները կարող են ներկայացնել առցանց դիմում հետեւյալ էջում։

Հայաստանում գործող կոնտակտային կետերի մասին տեղեկատվություն ստանալու համար սեղմեք այստեղ, եւ ձեզ կուղղորդեն փոխանակման ողջ ընթացքում. կաջակցեն ձեր դիմումին, կօգնեն ձեզ հաջող հարաբերություններ հաստատել համապատասխան ձեռնարկատիրոջ հետ, ինչպես նաեւ կտան ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները:

2009 թվականին իր մեկնարկից ի վեր այս ծրագիրն ունեցել է ավելի քան 46,000 դիմում, ընդ որում՝ ավելի քան 23,000 ձեռներեցներ մասնակցել են շուրջ 11,700 փոխանակումների:

Ծրագրի շրջանակներում Հայաստանը ներկայացնող սկսնակ ձեռներեցներն ավարտել են 46 բիզնես փոխանակում, որոնցից հինգը 2023 թվականի հոկտեմբերի դրությամբ դեռեւս շարունակության փուլում են։

Հայ ձեռներեցների մասնակցությամբ հաջող փոխանակումների օրինակներին ծանոթանալու համար այցելեք «Էրազմուս երիտասարդ ձեռներեցների համար» ծրագրի պատմությունների արխիվ եւ ընտրեք «Հայաստան» բաժինը:

Իմացիր ավելին

Էրազմուս երիտասարդ ձեռներեցների համար

Հայաստանյան կոնտակտային կենտրոններ

Հաճախ տրվող հարցեր

Դիմել

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

31 Դեկտեմբերի, 2023


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,