Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 70 մլն ԱՄՆ դոլարի վարկ է տրամադրում Հայաստանի էլեկտրական ցանցերին (ՀԷՑ)՝ երկրի միակ էլեկտրաէներգիայի բաշխիչ ընկերությանը և Բանկի վաղեմի հաճախորդին: Վարկային միջոցները կուղղվեն Հայաստանի էլեկտրաէներգետիկական բաշխիչ ենթակառուցվածքների լայնածավալ արդիականացմանը։
Վարկի նպատակն է ամրապնդել ՀԷՑ-ի բաշխիչ ենթակառուցվածքը` կենտրոնանալով մարզերի, ինչպես նաև երկրի երկու խոշոր քաղաքների` Երևանի և Գյումրիի վրա, որոնք երկուսն էլ ներառված են ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներ» ծրագրում:
ՀԷՑ-ը ուշադրություն կդարձնի կանաչ քաղաքների գործողությունների ծրագրերում (GCAP) սահմանված բնապահպանական առաջնահերթություններին, ինչպիսիք են ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը և վերականգնվող էներգիայի աղբյուրներից ստացվող էներգիայի կայանների ինտեգրումը էներգահամակարգին: Ֆինանսավորումը կաջակցի Հայաստանի անցմանը թվային տեխնոլոգիաներին` ավտոմատ կառավարման և հաշվառման խելացի համակարգերի լայնածավալ ներդրման միջոցով՝ բարձրացնելով էլեկտրացանցի հուսալիությունն ու ճկունությունը և էապես բարելավելով համակարգերի աշխատանքը:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,