Շառլ Միշելը եռակողմ հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ
24 Մայիսի, 2022

Շառլ Միշելը եռակողմ հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ


Մայիսի 22-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Սա երրորդ քննարկումն էր այս ձևաչափով, որի շրջանակում կողմերը կենտրոնացել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, ինչպես նաև երկու երկրների և ավելի լայն տիրույթում՝ տարածաշրջանի հետ ԵՄ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի վրա։

Ըստ Շառլ Միշելի՝ քննարկումն «անկեղծ էր և արդյունավետ»։

Կողմերը ձեռք են բերել հետևյալ արդյունքները.

Սահմանային խնդիրներ

Առաջիկա օրերին տեղի կունենա միջպետական սահմանին նվիրված Սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը։ Նիստը կքննարկի սահմանի սահմանազատման և կայուն իրավիճակը լավագույնս ապահովելու հետ կապված բոլոր հարցերը։

Միակցվածություն

Առաջնորդները համաձայնել են, որ անհրաժեշտ է շարունակել տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված աշխատանքները։ Նրանք համաձայնություն են ձեռք բերել Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի, Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր շրջանների միջև տարանցման ուղիների, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային տրանսպորտի սկզբունքների շուրջ։ Ուշագրավ է, որ նրանք համաձայնել են սահմանային վարչարարության, անվտանգության սկզբունքների, հողի տուրքերի, ինչպես նաև մաքսային սկզբունքների շուրջ՝ միջազգային տրանսպորտի համատեքստում:

Խաղաղության համաձայնագիր

Առաջնորդները պայմանավորվել են առաջ մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները։  Առաջիկա շաբաթների ընթացքում աշխատանքային խմբերը ԱԳ նախարարների գլխավորությամբ խթան կհաղորդեն այս գործընթացին։

Սոցիալ-տնտեսական զարգացում

ԵՄ-ն երկու կողմերի հետ կշարունակի Տնտեսական խորհրդատվական խմբի աշխատանքները, որի նպատակն է ապահովել տնտեսական զարգացում` ի շահ երկու երկրների և նրանց ժողովուրդների:

Նույն ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսված է ս.թ. հուլիսին կամ օգոստոսին։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,