2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո միլիոնավոր ուկրաինացիներ են լքել իրենց տները՝ գաղթելով կամ երկրի ավելի ապահով հատվածներ, կամ դրա սահմաններից դուրս:
Փախստականների միջազգային օրվա առթիվ մենք այսօր հրապարակում ենք մեր հատուկ «Ուկրաինայի դեմքերը» (Faces of Ukraine) էջը, որը պատերազմի հետևանքները կրող անհատ ուկրաինացիների (փախստականներ, ներքին տեղահանվածներ և նրանք, ովքեր նախընտրել են մնալ իրենց տները) պատմություններով վիզուալ ճանապարհորդություն է։ Էջը նաև ներկայացնում է, թե ինչպես է ԵՄ-ն աջակցում ուկրաինացի ժողովրդին։
ՄԱԿ-ի տվյալներով՝ փետրվարի 24-ից ի վեր ուկրաինացիների մեկ երրորդը հարկադրված էր լքել իր տները, ինչը ներկա դրությամբ մարդկանց տեղահանման խոշորագույն ճգնաժամն է աշխարհում: Ավելի քան 7 միլիոն ուկրաինացիներ հատել են երկրի սահմանները, ևս 7 միլիոնն էլ տեղահանվել է Ուկրաինայի ներսում: Ենթադրվում է, որ ևս 13 միլիոն մարդ արգելափակված են տուժած շրջաններում կամ չեն կարող հեռանալ անվտանգության բարձր ռիսկերի, կամուրջների և ճանապարհների ավերման, ինչպես նաև ռեսուրսների կամ անվտանգություն և կացարան գտնելու վերաբերյալ տեղեկատվության բացակայության պատճառով։
«Մեկ տարի առաջ անհնար կլիներ պատկերացնել, որ Եվրոպական միության հարևանությամբ գտնվող երկրում 14 միլիոն մարդ ստիպված կլինի լքել տունը Ռուսաստանի ագրեսիայի պատճառով: Սա մարդկանց ամենամեծ տեղաշարժն է Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր»,- ասված է Փախստականների միջազգային օրվան ընդառաջ Եվրոպական հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ:
ԵՄ-ն և նրա անդամ երկրներն ապաստան են տրամադրել ավելի քան 6 միլիոն ուկրաինացիների, ովքեր հեռացել են հարևան երկրներ, հիմնականում՝ Լեհաստան, Ռումինիա, Հունգարիա, Սլովակիա, ինչպես նաև Մոլդովա: Հեռացողների մեծ մասը կանայք և երեխաներ են։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,