Մարտի 16-ին Եվրոպական միության խորհուրդը հավանություն տվեց օրենսդրական առաջարկին, որը թույլ կտա մոբիլիզացնել համախմբման քաղաքականության ֆինանսավորումը՝ օգնելու Ռուսաստանի ռազմական ագրեսիայից փախչող փախստականներին:
«Եվրոպայի տարածքում փախստականներին օգնություն ցուցաբերելու համար համախմբման քաղաքականության իրականացում» (CARE) կանոնակարգը ս.թ. մարտի 8-ին առաջարկվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից: Այն լրացուցիչ ճկունություն կհաղորդի մի քանի եվրոպական հիմնադրամների ֆինանսական միջոցների վերաբաշխման գործին: Ֆրանսիայի տարածքային համախմբվածության և տարածքային համայնքների հետ հարաբերությունների նախարար Ժոել Ժիրոյի խոսքերով, համախմբման միջոցների արագ հատկացումը թույլ կտա անդամ երկրներին, հատկապես ճգնաժամի առաջնագծում գտնվողներին, շտապ կարգով հնարավորինս շատ միջոցներ հատկացնել տեղահանված ուկրաինացիներին օգնելու համար:
«Եվրոպական միությունն արդեն ընդունել է մոտ երեք միլիոն տեղահանվածների, հիմնականում կանայք և երեխաներ, ովքեր փախել են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից: Կեցավայր, առաջին անհրաժեշտության պարագաներ, առողջապահական ծառայությունների, տրանսպորտի, կրթության և աշխատանքի հասանելիություն. Եվրոպան պետք է հետևողական լինի իր արժեքներին՝ հանուն ուկրաինացի ժողովրդի»,- նսել է Ժիրոն:
Այս միջոցառումը նաև կամրապնդի անդամ երկրների շարունակական ջանքերն ընդդեմ COVID-19 համավարակի ազդեցության:
Նկատի ունենալով փախստականների ներհոսքի մարդկային և տնտեսական ազդեցության հրատապությունը՝ Խորհուրդը որոշեց հավանություն տալ առաջարկության տեքստին առանց փոփոխությունների։ Ակնկալվում է, որ Եվրոպական խորհրդարանը ևս կկիրառի հրատապ ընթացակարգ՝ առաջարկը հաստատելու համար։ Նախատեսվում է, որ օրենսդրական ակտը կընդունվի ապրիլի սկզբին և անմիջապես կմտնի ուժի մեջ:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,