Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ներկայացրել է ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի ճարտարապետական նախագիծը։
Համալիրը ներառելու է կրթական և հետազոտական ծրագրեր, կոնֆերանս և ցուցահանդեսային դահլիճներ, աշխատանքային և առևտրային տարածքներ` դառնալով տեխնոլոգիաների և նորարարության հանգույց: Դրա մաս կկազմի ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կրթական թևը՝ ԹՈՒՄՈ լաբերը։ Կիրառական գիտությունների և ճարտարագիտության այս անվճար կենտրոնը բարձրագույն կրթությունը կապում է արդյունաբերության հետ: Հատուկ ԹՈՒՄՈ լաբերի համար մշակված ծրագրին կարող են մասնակցել 18 տարեկանը լրացած բոլոր ցանկացողները:
Հոլանդական աշխարհահռչակ MVRDV ստուդիայի կողմից նախագծված ԵՄ ԹՈՒՄՈ համալիրի շենքը նորարարական հորիզոնական երկնաքեր է՝ խիստ էներգաարդյունավետ լուծումներով։ Հրազդանի կիրճի եզրին գտնվող շենքն ունի 6 հարկ և 190 մետր երկարություն. այն բաղկացած է 300-ից ավելի մոդուլային տարածքներից, որոնք պարուրվում են հսկայական սրահով՝ ստեղծելով յուրահատուկ էկոհամակարգ:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,