ԵՄ-ը կոչ է արել Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան։
Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական ուժերն արգելափակել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհը՝ այդպիսով արգելափակելով վերջիններիս միմյանց կապող միջանցքը։
Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոյի հայտարարության մեջ ասվում է, որ ԵՄ-ը «լուրջ անհանգստությամբ» հետևում է դեկտեմբերի սկզբից Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող տարբեր զարգացումներին։
«Ազատ և անվտանգ տեղաշարժի սահմանափակումներն էական պատուհաս են տեղի բնակչության համար և առաջացնում են հումանիտար բնույթի անհանգստություն։ Մյուս բոլոր մտահոգիչ հարցերը պետք է իրենց լուծումները գտնեն ներգրավված կողմերի հետ երկխոսության և խորհրդակցությունների միջոցով։ ԵՄ-ը վերստին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և պատրաստ է նպաստել վերոնշյալ ջանքերին»,- ասվում է ԵԱԳԾ խոսնակի հայտարարության մեջ։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,