Կանաչ աճի հիմնադրամն ընդլայնում է իր ներկայությունը Հայաստանում
28.02.2025

Կանաչ աճի հիմնադրամն ընդլայնում է իր ներկայությունը Հայաստանում


Կանաչ աճի հիմնադրամը (GGF) հայտարարել է Հայաստանում իր ներկայության ընդլայնման մասին՝ առաջին անգամ «Արմենիան Լիզինգ Քամփնի»-ին տրամադրելով 2 մլն ԱՄՆ դոլարի (մոտ 1,9 մլն եվրո) վարկ, որի նպատակն է մեծացնել կանաչ ֆինանսավորման հասանելիությունը բիզնեսի եւ տնային տնտեսությունների համար:

Նշված միջոցները կծառայեն էներգաարդյունավետության եւ ռեսուրսարդյունավետության, ինչպես նաեւ վերականգնվող էներգիայի ուղղությամբ ներդրումներին՝ աջակցելով Հայաստանի անցմանը ավելի կանաչ տնտեսության:

Այս նոր գործընկերությամբ նշանավորվում է GGF-ի ընդլայնումը Հայաստանում՝ ամրապնդելով կանաչ ֆինանսական լուծումներ մշակելու եւ կայուն ներդրումներն ընդլայնելու համար տեղական ֆինանսական հաստատություններին աջակցելու նրա հանձնառությունը։

«GGF-ը հանձնառու է ընդլայնել կանաչ ֆինանսավորումը Հայաստանում՝ համագործակցելով առանցքային խաղացողների հետ, ինչպիսին է «Արմենիան Լիզինգ Քամփնի»-ն: Որպես շուկայում դինամիկ զարգացող հաստատություն եւ կանաչ ներդրումների հիմնական շարժիչ ուժ՝ նրանք օգնում են ձեռնարկություններին ինտեգրել էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ, լավարկել իրենց գործառնությունները եւ խթանել երկարաժամկետ տնտեսական աճն ու բարգավաճումը երկրում», — նշել է Կանաչ աճի հիմնադրամի տնօրեն Բորիսլավ Կոստադինովը:

Կանաչ աճի հիմնադրամը նպաստում է էներգաարդյունավետության բարձրացմանը եւ վերականգնվող էներգիայի խթանմանը Հարավարեւելյան Եվրոպայում, Կովկասում, Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում: Տեղական ֆինանսական հաստատություններին վերաֆինանսավորում տրամադրելով՝ GGF-ն օգնում է բիզնեսին եւ տնային տնտեսություններին օգտվել կայուն էներգետիկ լուծումներից՝ խթանելով էներգաարդյունավետությունը եւ նվազեցնելով ածխածնի արտանետումները: GGF-ը նախաձեռնվել է որպես պետություն-մասնավոր համագործակցություն Եվրոպական ներդրումային բանկի եւ Գերմանիայի KfW զարգացման բանկի կողմից՝ Եվրոպական միության, BMZ-ի եւ այլ միջազգային ներդրողների ֆինանսական աջակցությամբ:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,