Սեպտեմբերի 16-ին Եվրոպոլը և Հայաստանը ստորագրել են ռազմավարական համագործակցության համաձայնագիր` անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարում համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ:
Համաձայնագիրը գործընկերներին հնարավորություն կտա աշխատել մի շարք առանցքային ոլորտներում, ինչպիսիք են փախստականների մաքսանենգությունը, կիբեռհանցավորությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, ակտիվների վերականգնումը, փողերի լվացումը, կազմակերպված գույքային հանցավորությունը և մարդկանց թրաֆիքինգը:
Համաձայնագիրը թույլ է տալիս ընդհանուր ռազմավարական հետախուզության, ինչպես նաև ռազմավարական և տեխնիկական տեղեկատվության փոխանակում՝ բացառությամբ անձնական տվյալների, ինչպես նաև՝ Եվրոպոլ կգործուղվի Հայաստանի կապի սպա:
Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո համագործակցության այս նոր մակարդակը կարևոր կլինի ինչպես Եվրոպական միության, այնպես էլ Հայաստանի համար առաջնահերթ համարվող հանցավորության ոլորտներում գործունեություն ծավալելու առումով։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,