Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունն (EUMA) ապրիլի 2-ին հպարտությամբ նշեց մի կարեւոր իրադարձություն՝ առաքելության հիմնադրումից ի վեր իր 5,000-րդ պարեկությունը:
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային տարածքներում կայունության ապահովման նպատակով ստեղծված EUMA-ն 2023 թվականի փետրվարի 20-ից իրականացնում է անվտանգության իրավիճակի իրազեկման եւ մարդկային անվտանգության պարեկության միջոցառումներ սահմանի հայկական կողմում:
Առաքելությունը գործում է 1000 կմ սահմանային գծի երկայնքով՝ ապահովելով հետեւողական եւ անաչառ ներկայություն տարածաշրջանում:
«Դիտարկում իրականացնելուց բացի առաքելությունն ակտիվորեն ներգործում է տեղի համայնքների հետ: Պարեկային թիմերը պարբերաբար հանդիպում տեղի բնակիչներին, լսում են նրանց եւ հաղորդում են մարդկանց անվտանգային իրավիճակի մասին: Պարեկները այցելում են դպրոցներ, որտեղ պատմում են իրենց առաքելության եւ այն արժեքների մասին, որոնց վրա այն կառուցված է: Այս մոտեցումն օգնել է EUMA-ին վստահություն կառուցել եւ իրազեկվածություն ապահովել իր գործունեության մասին», — նշվում է առաքելության տարածած մամուլի հաղորդագրությունում։
EUMA-ի կենտրոնակայանը գտնվում է Եղեգնաձորում։ Այն նաեւ 6 կայան ունի Ջերմուկում, Եղեգնաձորում, Մարտունիում, Կապանում, Գորիսում եւ Իջեւանում:
Ս.թ. հունվարի 30-ին ԵՄ-ը որոշեց EUMA-ի մանդատը երկարացնել երկու տարով՝ մինչեւ 2027թ. փետրվարի 19-ը:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,