Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը (EUMA) սեպտեմբերի 6-ին Եղեգնաձորի իր կենտրոնակայանում ընդունել էր հարյուրավոր տեղաբնակների եւ համայնքային պաշտոնյաների՝ տեղական համայնքի հետ կապերի խորացմանն ուղղված բաց դռների օրվա միջոցառմանը շրջանակներում։
Հյուրերը շրջայց կատարեցին EUMA-ի կենտրոնակայանում, որը տեղակայված է համալսարանի նախկին շենքում: Տեղաբնակները հնարավորություն ունեցան հանդիպելու քաղաքացիական առաքելության անդամների հետ՝ առաքելության աշխատանքի մանրամասներին տեղեկանալու նպատակով:
Միջոցառումը նաեւ նշանավորվեց տեղի «Արմատ» պարային ստուդիայի ելույթով մշակութային փոխանակմամբ։
«Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել այն հյուրընկալության համար, որը ցուցաբերվել է մարզում առաքելության ներկայության երկուսուկես տարվա ընթացքում։ Եղեգնաձորը դարձել է մեր տունը, եւ մենք ամուր կապեր ենք հաստատել տեղի բնակիչների հետ», — նշել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտտերը:
EUMA-ի մամուլի հաղորդագրության մեջ նաեւ ասվում է, որ առաքելությունն անհամբեր սպասում է ապագայում նմանատիպ ավելի շատ միջոցառումներ անցկացնելուն։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,