Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը (ԵՄԴԱ) ս.թ. մարտի 3-ին ներկայացրեց իր առաջին ներքին քաղաքացիական հասարակության ռազմավարությունը։
Ռազմավարության հիմնանպատակն է ԵՄԴԱ-ին տրամադրել այնպիսի շրջանակ, որի հիման վրա վերջինս կարող է ամրապնդել քաղաքացիական հասարակության հետ ավելի հետեւողականորեն եւ արդյունավետորեն համագործակցելու իր ջանքերը։
«Ռազմավարությամբ ճանաչվում է, որ քաղաքացիական հասարակությունը անգնահատելի դեր ունի հակամարտությունների կանխարգելման, կարգավորման եւ տեւական խաղաղության գործում, եւ, հետեւաբար, նաեւ անգնահատելի դեր ունի Առաքելության մանդատի իրականացման առաջխաղացման գործում։ Իր առաջին քաղաքացիական հասարակության ռազմավարության գործարկմանը զուգահեռ՝ ԵՄԴԱ-ն շարունակում է առաջնահերթություն տալ վստահության ամրապնդման ջանքերին՝ խթանելով ներառական երկխոսությունը, բարձրացնելով թափանցիկությունը եւ աջակցելով մարդկանց միջեւ շփումներին, այդպիսով ամրապնդելով վստահությունը եւ նպաստելով կայուն խաղաղության համար ավելի բարենպաստ միջավայրի ստեղծմանը», — ասվում է ԵՄԴԱ-ի մամուլի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ՝ մարտի 2-ին, ԵՄԴԱ-ն անցկացրեց կանանց փորձագիտական խմբի երկրորդ հանդիպումը Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ՝ մեկ տեղում հավաքելով կանանց իրավունքների հարցերով զբաղվող առանցքային ակտիվիստներին, կազմակերպություններին եւ գենդերային հավասարության ներկայացուցիչներին: ԵՄԴԱ-ն այս ձեւաչափը մեկնարկել է 2025 թվականի հոկտեմբերին՝ ստեղծելով հարթակ, որտեղ քննարկվում են «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» օրակարգի ուղղությամբ Հայաստանի երրորդ ազգային գործողությունների ծրագիրը եւ դրա ազդեցությունը կանանց իրավունքների շարժման վրա:
ԵՄԴԱ քաղաքացիական առաքելությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության աջակցման ԵՄ ջանքերի կարեւոր բաղադրիչ է: Առաքելության խնդիրն է դիտարկել եւ զեկուցել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տեղում տիրող իրավիճակը՝ նպաստելով նաեւ այդ տարածքներում մարդկային անվտանգությանը: ԵՄԴԱ քաղաքացիական առաքելության մանդատը գործում է մինչեւ 2027 թվականի փետրվարի 19-ը:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,