<strong>Հայաստան. Լոռիում և Տավուշում ստեղծվել են նոր տեղական ակտիվ խմբեր</strong>
13 Հուլիսի, 2022

Հայաստան. Լոռիում և Տավուշում ստեղծվել են նոր տեղական ակտիվ խմբեր


Լոռու և Տավուշի մարզերում ձևավորված 5 տեղական ակտիվ խմբեր (ՏԱԽ) հուլիսի 10-ին ստորագրեցին գործընկերության համաձայնագրեր: Ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Դիլիջանում կայացած «Գործընկերություն և գործողություն՝ հանուն Հայաստանում գյուղական բարգավաճման» միջազգային համաժողովի շրջանակում։

«Տաշիր +», «Լոռվա Ձոր», «ԳանՁոր», «Աղստևի հովիտ» և «Ծիլի Ծով» տեղական ակտիվ խմբերը ստեղծվել են ԵՄ ֆինանսավորմամբ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակներում։ Այս նախաձեռնությունը հիմնված է «LEADER» (Համայնքի կողմից առաջնորդվող տեղական զարգացման)  մեթոդաբանության վրա։

«LEADER-ը գործընկերության վրա հիմնված զարգացման մեթոդաբանություն է։ Այն ապացուցել է իր արդյունավետությունը՝ մարդկանց դնելով տեղական զարգացման կենտրոնում, միավորելով տեղական իշխանություններին, տեղական բիզնեսներին և քաղաքացիական հասարակությանը տեղական զարգացման տեսլական ձևավորելու և այդ զարգացումն առաջ մղելու գործում: Մենք լիահույս ենք, որ գործընկերության վրա խարսխված այս մոտեցումը կհաջողի Հայաստանում և կվերածվի տեղական զարգացման համար օգտակար ինստիտուցիոնալ գործիքի»,- իր ուղերձում նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։

Նորաստեղծ ՏԱԽ-երը մոտ ապագայում կառաջարկեն զարգացման ծրագրեր, որոնք ֆինանսական աջակցություն կստանան դոնոր կազմակերպություններից:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,